Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն. Միրզոյան ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն Շուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարար Տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարան Վահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը Հայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվում Հիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Անվտանգությունը սկսվում է ինձնից Հրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված Հայաստանում

Հռոմի պապն Ուկրաինային 100 հազար բաժին արագ պատրաստվող ապուր է փոխանցելԻրավիճակը հանրապետության ճանապարհներին ժամը 9։00-ի դրությամբՇատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. ԹրամփԱմերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն. ՄիրզոյանՄենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ ԹրամփԻ՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերըԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կանԲաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»Իսպանիայում ձյան առատ տեղումներ են․ սպասվում է ցրտահարություն«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունՇուրջ 11,000 հանցագnրծություն բացահայտվել է կամ պարեկների կողմից, կամ նրանց մասնակցությամբ․ ՆԳ նախարարՏրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել․ քաղաքապետարանՎահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազությունՀայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողըՀայաստանը մտնում է ձմեռային ակտիվ փուլ. անտիցիկլոնը նահանջում է, ցիկլոնը՝ հարձակվումՀիշեցում՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համարԱնվտանգությունը սկսվում է ինձնիցՀրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված ՀայաստանումՌուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային2 % հետվճար անկանխիկ գնումներից․ ծրագիրը ԱՐՔԱ վճարային համակարգի քարտապանների համար էՎիգեն Չալդրանյանը պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալովՀունվարին Բաքվի դատարանը վճիռներ կհրապարակի․ ինչ է փոխանցում հայ գերիներին տեսակցած ԿԽՄԿ խումբը20 կետանոց համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է. ԶելենսկիԳերմանիան Ուկրաինային է փոխանցել 9-րդ IRIS-T համակարգըՎահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը Իտալիայում առգրավվել է գրեթե կես տոննա կոկաին, որը քողարկվել էր որպես գետնանուշԹուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրաԽաչատուրյանը դատավորներ է նշանակելԿյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածըԷդուարդ Սպերցյանը՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»Վերին Լարսում բուք էՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է ԱՄՆ–ի հետ միջուկային հակամարտության ռիսկի մասինԴանիայում հեգնել են Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրություններըՖորմուլա-1-ի ամենահարուստ ավտոարշավորդները«Ամեն ինչ, ինչպես նա էր ուզում». Նիկոլ Քիդմանը Քիթ Ուրբանից բաժանումից հետո առաջին Սուրբ Ծնունդն անցկացրել է Ավստրալիայում՝ դուստրերի հետ«Բորնմուտի» լավագույն ռմբարկուն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծությունից 14 տարի անց Քրիս Ջենները հիշել է Ռոբերտ Քարդաշյանի Սուրբ Ծննդյան հուզիչ նվերըԱմուսինները բռնnւթյուն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին համարը հենց այնպես չէ, որ գրված է իմ անվան կողքին․ Արման Ծառուկյան«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմըՅամալը նշել է, թե որն է իր տան ամենաարժեքավոր իրըՀայտնաբերվել է օրգանիզմ, որը խախտում է կենսաբանության հիմնարար կանոնըՏրանսատլանտյան չվերթի ժամանակ անկողնային բզեզների խումբը կծել է ընտանիքին. նրանք պահանջում են 200,000 դոլարԿյանքից հեռացած քաղաքական գործչի կինը ոստիկաններին հայտնել է, որ իրենից հшփշտակել են մոտ 6 մլն դրամ«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքներըՖրանսիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում«Երկիր մեդիան» պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»

Ես չեմ կարողանում հայրենիք վերադառնալ քանի որ իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել. Մ. Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ իր նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական գործով շարունակվում են ապօրինությունները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետը:

«ՀՀ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանի վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով ինձ՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2018 թ. հուլիսի 3-ին ներգրավել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, սակայն ինձ առաջադրված մեղադրանքը չի վերացվել, և ինձ շարունակել են ենթարկել ապօրինի քրեական հետապնդման ապաքրեականացված հոդվածով շուրջ երկու ամիս»,- ասաց Միքայել Հարությունյանը

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ անգամ 2021 թ. մարտի 30-ին իր պաշտպան Կարեն Սարդարյանի կողմից վերոհիշյալ հիմքով քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո քննիչը չի բավարարել այն, իսկ որոշման դեմ բերված բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունը և դատարաններն անհիմն մերժել են։

168.am-ի հետ զրույցում Միքայել Հարությունյանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ նույն արարքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ զուգորդված լինելը նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, որի համար օրենսգիրքը սահմանել է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1377 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ ««Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող որոշակի հանգամանքներ հայտնաբերելուց բխող համապատասխան պարտականությունների չկատարումը հանգեցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմ հանդիսացող գործողությունների կատարմանը: Այստեղ տեղին է մեջբերել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 նախադեպային որոշումը, որում Վճռաբեկ դատարանը արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Քննիչը, դատախազը, քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում հայտնաբերելով գործի վարույթը բացառող հանգամանքներ, որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ որոշման մեջ նշելով այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է»,- խնդրի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները ներկայացրեց Միքայել Հարությունյանի պաշտպանը:

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ փաստորեն, ի հեճուկս ՀՀ օրենսդրության, ՍԴ որոշումների և դատական պրակտիկայի՝ քննիչը կոպտորեն խախտել է իր իրավունքները՝ իր նկատմամբ իրականացնելով ապօրինի քրեական հետապնդում։

«Նշվածի կապակցությամբ պաշտպանիս կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, սակայն, ինչպես և ակնկալվում էր, այն չստացավ պատշաճ իրավական ընթացք՝ քրեական գործի հարուցումը մերժվեց, իսկ որոշման դեմ բերված բողոքները դատախազությունն ու առաջին ատյանի դատարանը թողեցին առանց բավարարման»,- ասաց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:

Ըստ պաշտպան Կարեն Սարդարյանի՝ այդուհանդերձ, սույն գործով ամենացավալին և միևնույն ժամանակ զավեշտալին այն է, որ երբ նույն, այսպես կոչված «Մարտի 1»-ի թիվ ԵԴ/0253/01/19 գործով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով ՍԴՈ-1586 որոշումը, դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը արարքում հանցագործության դեպքի բացակայության հիմքով, ՀՀ ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանի կողմից 2021թ. մայիսի 3-ին կայացվեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին որոշում, որով նրա մեղադրանքի որակումը փոխվեց ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, սակայն արարքի նկարագրությունը չփոխվեց։

«Այսինքն՝ մի կողմից ունենք դատարանի որոշում, ըստ որի՝ իմ պաշտպանյալի ենթադրյալ «հանցակիցների» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ ՍԴՈ-1586 որոշումից հետո իրավացիորեն արձանագրվել է հանցագործության դեպքի բացակայությունը, և, բնականաբար, այդ դեպքով այլ մեղադրանք չի առաջադրվել, իսկ մյուս կողմից՝ նույն դեպքով, նույն արարքի կատարման համար մեղադրվող մեկ այլ անձի նկատմամբ մեղադրանքը վերաորակել են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմինը հոդվածը փոխելով՝ դիմել է դատավարական ֆիկցիայի, որպեսզի շարունակի ապօրինի քրեական հետապնդումը»,- ասաց Կարեն Սարդարյանը՝ հավելելով, որ ինքը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ ինչպես ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ, այնպես էլ՝ մեղադրանքը փոփոխելու որոշման դեմ, սակայն վերոհիշյալ իրողությունները ուղղակիորեն վկայում են ՀՀ-ում արդարադատության վախճանի մասին։

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքը 2021թ․ հոկտեմբերից մինչև օրս տարբեր պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը, իսկ մեղադրանքի վերավորակման բողոքի քննությունը սկսվել է 2022թ․ հունվարից և նույնպես անհիմն ձգձգվում է։ Վերը նշված փաստերը ուղղակի ապացույց են, որ սույն քրեական գործով դատական իշխանությունը կաշկանդված է քաղաքական որոշումներով և ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել»,- ասաց Միքայել Հարությունյանի պաշտպանը:

Ինքը՝ Միքայել Հարությունյանը, վստահ է, որ սա իր նկատմամբ 2018թ.-ից սկսված քաղաքական հետապնդման շարունակությունն է:

«Ես զրկված եմ արդար դատաքննության իրավունքից: Ես չեմ կարողանում հայրենիք վերադառնալ միայն այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել այս քրեական գործով, բայց իրավական անարխիան էլ սահմաններ պետք է ունենա»,- եզրափակեց Միքայել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո, երբ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր, իրավապահները վերաորակել են Հարությունյանի մեղադրանքը։ Գեներալ-գնդապետը մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։

Արդեն շուրջ 3.5 տարի հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը Մոսկվայում է։ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանին արտահանձնել նրան։