Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Փաշինյանի հերթական շանտաժն ու խաբեությունը

Ազգային ժողովում Փաշինյանը երեկ հայտարարեց․ «Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ «խաղաղության օրակարգը» հաջողություն կունենա»։ Նա նաև ընդունեց, որ «սա վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է»։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք չէ գնալ մի ճանապարհով, որը վտանգներ ու կորուստներ է ենթադրում, մանավանդ, որ վստահ չես, որ այդ ճանապարհով հնարավոր է հասնել ցանկալի եզրակետին։ Սակայն գերագույն գլխավոր մեղավորն ու պատասխանատուն շարունակում է․ «Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանման»։

Փորձենք «ընկալելի» լեզվի թարգմանել Փաշինյանի՝ երեկվա խորհրդավոր ելույթը։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան խաղաղություն չբերեց, չբերեց նույնիսկ հրադադար։ Սրա վկան են մեր շարունակվող մարդկային ու տարածքային կորուստները, Ադրբեջանի գնալով ավելի լկտիացող պահվածքն ու առավել ստորացուցիչ պահանջները, ամեն վայրկյան պատերազմի վերսկսելու վտանգը։ Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, որ այս ամեն ինչը կվերջանա, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Սակայն Փաշինյանը քաջատեղյակ է, որ «խաղաղության» գինն Արցախն է։ Արցախն է այն կորուստը, որին Փաշինյանը պատրաստում է հայ ազգին Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում։ Այս հարցում որևէ նորություն չկա։ Նա շարունակում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու իր քաղաքականությունը։ Դա հիմնավորում է իրականության հետ ոչ մի աղերս չունեցող փաստարկ-պնդումներով, փաստերի յուրօրինակ մեկնաբանություններով և բացահայտ ստերով։ Սակայն, Փաշինյանը երեկ խոսեց երաշխիքների մասին։ Նույնիսկ եթե Հայաստանն իջեցնի Արցախի կարգավիճակի նշաձողը, ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի։ Իսկ Ադրբեջանի պահանջները հայտնի են․ առնվազն «զանգեզուրյան միջանցք» (կամ նույնիսկ միջանցքներ), Ադրբեջանական ՍՍՀ անկլավների վերադարձ։ Այսպիսով, կապիտուլյանտը երեկ բացեիբաց խոսեց ոչ միայն Արցախի կարգավիճակի, այլև այլ նոր տարածքային զիջումների վերաբերյալ։

Իսկ ինչպե՞ս է նա հիմնավորում այս զիջումների անհրաժեշտությունը։ «Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի այլև Հայաստանի կործանման»։ Այսինքն՝ եթե չհամաձայնվենք Ադրբեջանի պահանջների հետ, կկորցնենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղն, այլև Հայաստանը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզ շանտաժ․ «եթե մի մասը չտանք, կկորցնենք ավելին»։ Այս մոտեցումը Փաշինյանը փորձարկեց դեռևս նոյեմբերի 9-ի լույսի 10-ի ուշ գիշերվա իր ուղերձում։ Հիշու՞մ եք․ «եթե կրակը չդադարեցնեի, շրջապատման մեջ կհայտնվեին 20,000 հոգի»։ Ի դեպ, 20,000-ը վերջում դարձավ 35,000։ Թողնենք, այն ողջամիտ կասկածն առ այն, որ պատերազմի թատերաբեմում մենք այդքան զորք ենք ունեցել, բայց փաստենք, որ Փաշինյանը շանտաժն անցավ։ Հետո հիշենք նրա բացատրությունը Շուռնուխը ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ․ «եթե զորքերը Շուռնուխից ետ չքաշեինք, Հայաստանը կանգնելու էր ավելի լուրջ անվտանգային խնդրի առջև»։ «Ավելին չկորցնելու համար քիչը զիջենք» արդարացումով մենք մաս մաս զիջեցինք Արցախի մեծ մասը, Գորիս-Կապան ճանապարհը, Սև լճի մի հատված, Շորժայից մի հատված, Իշխանասարի մի մասը, Ներքին Հանդի մի մասը, իսկ հիմա էլ կանգնած ենք Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ (Լաչինի միջանցք) ճանապարհը կորցնելու ռիսկի առաջ։ Իսկ եթե Արցախը հանձնվի Ադրբեջանի ենթակայությանը, կկորցնենք նաև ամբողջ Արցախը։ Կորցնելով Արցախը, կփակենք մեր պատմության վերջին էջը։ Այսպիսով, Փաշինյանի շանտաժի ու սպառնալիքի քաղաքականության վախճանը հայրենիքի կորուստն է։ Շատ կոսմոպոլիտ ՔՊականներին դա միգուցե չհուզի էլ։ Նրանց համար հայրենիքը կարևոր չէ, կարևոր է երջանկությունը։ Այնպես որ, եթե երջանիկ չլինես Երևանում, կարող ես երջանիկ լինել Փարիզում։ Ուղղակի իրենք մոռանում են, որ հայրենիք ունեցող ֆրանսիացին շատ ավելի երջանիկ է, քան անհայրենիք գնչուն։ Մոռանում են, թե՞ նրանց նպատակը ոչ թե երջանկությունն էր այլ Հայաստանի կործանումը․․․

Սակայն, Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե այս ողբերգական իրականության պատասխանատվությունն ու մեղքն այլոց ուսերին չդներ։ Նա խոսում է տարբեր ժամանակներում քննարկված ինչ որ սխեմաների ու սկզբունքների մասին՝ միասնական պետություն, Մեղրի-Լաչին փոխանակում, մադրիդյան սկզբունքներ և այլն։ Սակայն նա խորամանկորեն չի անդրադառնում այն տրիվիալ ճշմարտությանը, որ բանակցել ինչ որ մոտեցման շուրջ և համաձայնվել այդ մոտեցամանը՝ լրիվ տարբեր բաներ են։ Բանակցության օրակարգը ձևավորում են բանակցող կողմերն ու միջնորդները։ Այնպես որ, եթե հակընդդեմ կողմը կամ միջնորդները որևէ տարբերակ են առաջարկում, դու չես կարող կամակոր երեխայի նման ընկնել և ոտքերով ու բռունցքներով խփել գետնին։ Պետք է բանակցես ու այդ հարցը հանես օրակարգից։ Այլապես, դա կնշանակի բանակցային գործընթացի գիտակցված տապալում, որը կնշանակեր պատերազմ։ Ի դեպ, դա հենց այն էր ինչ արեց Փաշինյանը։ Նաև, չմոռանանք, որ բանակցությունների սեղանին դրված, նույնիսկ Ադրբեջանի կողմից ներկայացված ոչ մի լուծում այսքան ողբերգական հետևանք չէր ունենա հայության համար ինչ ունեցավ 44-օրյա պատերազմում մեր պարտությունը։ Եթե Փաշինյանը, փակ աչքերով, ընտրեր 30 տարում բանակցությունների սեղանին եղած տարբերակներից որևէ մեկը, միևնույնն է՝ մեր վիճակը շատ ավելի բարվոք կլիներ քան հիմա է։

Հնարավոր չէ չանդրադառնալ կարգավիճակի հարցի շուրջ բանակցելու փաշինյանական մեկնաբանությանը։ Համաձայն Փաշինյանի, Հայաստանի իշխանությունները չէին առաջնորդվել «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» սկզբունքով, քանի որ անտեսել են Արցախում 1991 թվականի դեկտեբերի 10-ի անկախության հանրաքվեի արդյունքները և պատրաստ էին Արցախում անցկացվելիք նոր հանրաքվեին։ Չգիտես խնդաս թե՞ լաս։ Արցախում հանրաքվե էր անցկացվել։ Հանրաքվեի արդյունքում Արցախն անկախություն էր հռչակել։ Բայց այդ հանրաքվեի արդյունքները և Արցախի անկախ կարգավիճակը միջազգային հանրությունը չէր ընդունել։ Որպեսզի աշխարհն ընդունի Արցախի կարգավիճակը, առաջարկվում էր այն հաստատել «պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ»։ Այլ տարբերակ ուղղակի չկար։ Հայաստանը չէր կարող չբանակցել կարգավիճակի շուրջ՝ հղում կատարելով դեկտեմբերի 10-ի հանրաքվեի վրա։ Դա կնշանակեր բանակցությունների վիժեցում և պատերազմ։ Այսինքն՝ այն ինչ տեղի ունեցավ Փաշինյանի օրոք։

Հ․Գ․ Փաշինյանը, ոգևորության պահին, Դաշնակցությունը կոչեց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «արբանյակ»։ Դաշնակցությունը երբեք որևէ մեկի արբանյակ չի եղել։ Մենք միշտ եղել ենք ինքնուրույն քաղաքական ուժ նաև 1999 – 2009 թվականներին և 2016-ից մինչև 2018 թվականի գարուն, երբ եղել է կառավարող կոալիցիայի անդամ (հիշենք Դաշնակցության դիրքորոշումը «ֆուտբոլային դիվանագիտության» վերաբերյալ)։ Իսկ ու՞մ արբանյակն ու հոգեզավակն է եղել Նիկոլ Փաշինյանը բոլորին է հայտնի։ Ի դեպ, ոմանք zoxovrti varcapetin ոչ միայն «արբանյակ» են կոչում այլև այլ ուժերի «պրոյեկտ»․․․․

Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր