Իրանը եւ Հայաստանը համագործակցությունն ընդլայնելու լավ պոտենցիալ ունեն. Ռայիսի
Բոլոր ազգերի տարածքային ամբողջականությանը եւ ազգային ինքնորոշմանն աջակցելն Իրանի սկզբունքային քաղաքականությունն է։ Այս մասին ասել է նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Mehr-ը։
Ռայիսիի խոսքով՝ Իրանն աջակցում է ցանկացած պլանի եւ երկխոսության, որոնք ապահովում են տարածաշրջանային անվտանգությունը։ Նա նշել է, որ Իրանը եւ Հայաստանը տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության, ինժեներատեխնիկական եւ գյուղատնտեսական ծառայությունների արտահանման ոլորտներում համագործակցելու լավ պոտենցիալ ունեն։
Համատեղ տնտեսական հանձնաժողովը պետք է դիտարկի Թեհրան-Երեւան փոխգործակցության մակարդակի բարձրացման ռազմավարությունը եւ գործնական քայլեր նախաձեռնի դրանց իրականացման համար, ասել է Ռայիսին։
Խոսելով տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական պոտենցիալի մասին՝ նա ասել է, որ այդ կարգավիճակն ապահովում է հիմք տարածաշրջանի երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցության եւ խաղաղության ու բարգավաճման ամրապնդման համար։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսությունը հարցերի լուծման միակ միջոցն է, իսկ օտարերկրացիների ներկայությունն ու միջամտությունը կարող են ոչ միայն չլուծել խնդիրները, այլեւ խորացնել դրանք»,- ընդգծել է նա։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հայտարարել է, որ Երեւանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ առեւտրատնտեսական եւ տարանցման հարաբերությունների ընդլայնմանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո