Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Մամուլ

Արցախում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի քաղաքական ուժերը կողմ են սահմանադրական հանրաքվեին, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այս տարվա աշնանը: Փոփոխություններով անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգին, ինչպես նաեւ՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 եւ 2024 թվականներին։ Մեր աղբյուրներն ասում են, որ անգամ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունն է կողմ, քանի որ առանց նրանց էլ կար քաղաքական կոնսենսուս, եւ գործընթացներից դուրս մնալը կնշանակեր հայտնվել քաղաքական լուսանցքում։

Բացի այդ, մեզ ասացին՝ Բաբայանը գիտակցում է նոր ԱԺ ընտրություններում իր գլխավորած ուժի խորհրդարան չանցնելու մեծ հավանականությունը: Մեկ տարի առաջ Արցախում նախատեսվում էր ընդդիմադիր շրջանակներին ընդգրկել կառավարման համակարգում, ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն։ Իհարկե, ֆորմալ առումով հուշագիր չստորագրվեց, սակայն քաղաքական գրեթե բոլոր ուժերն ընդգրկվեցին կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ ամիսներ առաջ արդեն իսկ սկսվել է սահմանադրական փոփոխությունների նախապատրաստությունը։ Այդ ծրագրի շրջանակներում է Վիտալի Բալասանյանի անվան հետ կապվող «Արդարություն» կուսակցության անդամ Նորայր Մուսայելյանը նշանակվել գյուղատնտեսության նախարար։ Մինչ այդ նա զբաղեցնում էր էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը: Իսկ Արցախի ՀՅԴ առաջնորդներից մեկը՝ ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանի որդին՝ Լեւոն Սարգսյանը (ով մի քանի տարի առաջ հեռացվել էր Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի պաշտոնից) նորաբաց տեսչական կոմիտեի նախագահի պաշտոնն է զբաղեցնում:

Մեկ այլ ՀՅԴ-ական՝ Լեռնիկ Հովհաննիսյանն էլ նշանակվել է մշակույթի փոխնախարար: Արցախի ԱԺ է վերջերս մուտքագրվել «Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որի միջոցով հանվում է տվյալ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Գրիգորյանին (պաշտոնավարման ժամկետը լրանում է ամռանը) այդ պաշտոնում վերանշանակվելու օրենսդրական արգելքը։ Վերջինս սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Արայիկ Լազարյանի ընկերն է։

Ուշագրավ է, որ նախագծով այդ պաշտոնի հավանական թեկնածու, հանձնաժողովի նախկին նախագահ (2019) Հակոբ Ղահրամանյանի նշանակվելու հնարավորությունը բացառվում է (3 տարի հետո նշանակվելու հնարավորությունը փոխարինվում է 5 տարով)։ Սամվել Բաբայանի կուսակցական քվոտայով է նշանակվել նաեւ փոխարտգործնախարարը՝ Բաբայանի կուսակից Անուշ Դոխոլյանն է այն զբաղեցնում։ Մեկ այլ կուսակցական՝ Գագիկ Նազլուխանյանն էլ սոցապփոխնախարարն է: ԱԺԿ ղեկավար Աշոտ Ղուլյանն էլ կառավարությունում ներկայացված է ՄԻՊ-ի տեսքով, Գեւորգ Ստեփանյանի թեկնածությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հենց Ղուլյանն է ներկայացրել: Այժմ ընթանում է նախարարությունների ձեւափոխում, նոր կոմիտեների ստեղծում, օրենքների փոփոխություններ, որպեսզի հիմքեր ստեղծվեն սահմանադրական փոփոխությունների համար։ Չի բացառվում, որ այդ փոփոխություններից հետո քաղաքական ուժերի ներկայությունն Արցախի կառավարությունում մեծանա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։