Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Թող մի հոգու անուն ասեն փաստացի, որ «ծախել է գյուղը»՝ կգնդակահարենք

Երեկ «Ազգային Ժողովրդավարական Բևեռ»-ը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է, թե տեղեկություններ կան, որ օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք, որպեսզի համոզի Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից: Լուրեր կան, որ Լաչինին այլընտրանքային ճանապարհի գործարկումից հետո Աղավնոն մնում է ադրբեջանական տարածքում։

Թեմայի վերաբերյալ Hraparak.am-ը զրուցել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի հետ։

- Այդպիսի բան չկա։ Եթե մարդիկ Աղավնո քննարկման են եկել, դա չի նշանակում, որ եկել են ասեն՝ դուրս եկեք, գյուղը հանձնում ենք։ Ինչու միանգամից այդ պաշտոնյայի անունը և խոսակցության մանրամասները չեն հրապարակել։ Թող հրապարակեն, հերթական սուտ լուրն է։

- Այսինքն՝ որպես գյուղապետ, հերքում եք Բեւեռի այս հաղորդագրությունը։

- Անպայման հերքում եմ և պահանջում եմ հերքի նաև սուտ հաղորդագրություն տարածող կողմը։ Չգիտեմ՝ ինչ նպատակներ են հետապնդում նման լուրեր տարածողները։

- Աղավնոյի բնակչության մոտ ինչպիսի տրամադրություն է տիրում՝ հաշվի առնելով, որ անընդհատ լուրեր են տարածվում, թե Աղավնոն պիտի հանձնվի թշնամուն։

- Աղավնոյի բնակչությունը արդեն իսկ իր բնականոն կյանքին է։ Էլի եմ կրկնում, եթե մարդիկ եկել են քննարկման, դա չի նշանակում, որ պիտի գյուղ հանձնվի։ Բան չունեմ ասելու, թող շուտով հրապարակեն այդ մարդու կամ մարդկանց անունները, ովքեր եկել են մեզ համոզելու, որ դուրս գանք գյուղից։ Դե, թող ռիսկ անեն՝ չեն անի, վստահ եմ, որովհետև իրականությանը չի համապատասխանում այդ լուրը։ Ինչ վերաբերում է գյուղի բնակչությանը՝ բոլորի մասով չեմ կարող ասել, թե ինչպիսի վիճակ է նրանց մոտ՝ այսպիսի լուրեր լսելիս, բայց դե նորմալ է՝ մենք ուժեղ ազգ ենք, մեզ չեն կոտրի։

- Ովքեր են եղել այն պաշտոնյաները, ովքեր այցելել են Աղավնո և հանդիպել ձեզ։

- Ես շուտափույթ սպասում եմ, որ այդ պաշտոնյան ևս հանդես կգա հայտարարությամբ։ Ես չեմ ուզում, որ իմ լեզվով ասվի նրա ով լինելը։ Բոլորն էլ գիտեն՝ ով է այդ պաշտոնյան և նա էլ շուտով կհերքի այս լուրը։ Այսինքն, ոնց ենք վերլուծում հիմա, եթե այսպիսի այցելություններ չեն լինում՝ բողոքում ենք, որ պետական մակարդակով ոչ մի այցելություններ չեն լինում։ Հիմա, որ այցելում են մեզ հետ, քննարկում են, հաշվի նստում մեզ հետ, պիտի նման լուրեր տարածե՞ն։ Այնպես չի, որ այդ մարդիկ գաղտնի են եկել Աղավնո և մեզ հետ գաղտնի հանդիպել։ Նրանք մեզ հետ հրապարակային են հանդիպել, նստել ենք և կիսվել մեր բոլոր մտահոգություններով։ Իսկ մարդիկ այդ հանդիպումը վերագրել են նրա, որ գյուղը ծախված է։ Այսինքն, ո՞նց է ծախված, այդ լուրի պատասխանատվությունը իրենք իրենց վրա կարող են կրել։ Ես զարմանում եմ, որ ինչ-որ մի հայ մտածում է, կասկածանքով է, թե ինչ-որ մեկը ծախել է գյուղը, թող մի հոգու անուն ասեն փաստացի՝ կգնդակահարենք։