Թուրքիայի հետ Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունները դանդաղ են կատարվում. Լավրով
Սիրիական Իդլիբի վերաբերյալ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները դանդաղ են կատարվում, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրք պաշտոնակցի՝ Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա ընդգծել է, որ Մոսկվան սիրիական հարցում սերտորեն համագործակցում է Անկարայի հետ։
«Նախագահներ Էրդողանի եւ Պուտինի հանդիպումներում բազմիցս կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, այդ թվում 2019թ. հուշագիրը, որի մասին Մեւլութը նոր հիշատակեց։ Մի հուշագիր էլ է եղել, որը վերաբերում էր լուծել խնդիրը Իդլիբի լիցքաթափման գոտում։ Ե՛վ մեկ, ե՛ւ մյուս դեպքում, իհարկե, դանդաղ, իրականացվում են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ կարեւոր փաստաթղթերում»,- ասել է Լավրովը;
Նախարարն ավելացրել է, որ կողմերը համակարծիք են այնտեղ առաջադրված նպատակների հարցում։
«Մենք հիանալի հասկանում ենք մեր բարեկամների մտահոգությունն այն սպառնալիքների հարցում, որոնք ստեղծվում են իրենց սահմաններին արտաքին ուժերի կողմից, այդ թվում ի հաշիվ անջատողական տրամադրությունների խթանման Սիրիայում ապօրինաբար գտնվող ամերիկյան ստորաբաժանումների կողմից»,- ավելացրել է Լավրովը։
Նա տեղեկացրել է, որ Մոսկվան նաեւ չի դրամատիկացնում Ժնեւի սահմանադրական կոմիտեի բանակցությունների դանդաղ առաջընթացը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը