Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Խղճուկ վիճակ․ ունենք վրանում քնող զինվոր ու մի քանի միլիարդի պարգևատրումներ

Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն ասում է՝ հանդիպել են ադրբեջանական կողմի հետ՝ Հայաստանի սահմանները գծելու համար, ու շատ կառուցողական են եղել: Լրագրողները հիշեցնում են, որ այդ հանդիպումից անմիջապես հետո մենք սահմանին զոհ ունեցանք։ Գնել Սանոսյանն ասում է՝ դե հիմա էդ հանդիպումը կառուցողական էր։ Երևի իրա վրա չեն կրակել, էդքանով լավ էր։ Սանոսյանի մտքերի վրա չեմ զարմանում, ընդհանրապես որևէ ՔՊ-ականի ասածների վրա այլևս չեմ զարմանում։ Սանոսյանի շեֆն էլ Ալիևին էր հանդիպում ու ասում էր՝ կառուցողական է, ու ունենում էինք զոհեր, հետո ունեցանք բայրաքթարներով պատերազմ։

Ուղղակի հետաքրքիր է այն, որ հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովի անդամները, որից անմիջապես հետո Ալիևը հայտարարում է, որ պետք է զինվեն, որովհետև հիմնական գործոնը ուժի գործոնն է։ Իսկ էստեղ ասում են՝ խաղաղություն։ Ու ասում են՝ շատ կառուցողական ադրբեջանցիներ էին։ Փաստացի՝ մեզ խաբում է մեր երկրի ղեկավարությունը։ Կարդում ենք լուրեր, որ Ադրբեջանը մեծացրել է ռազմական ծախսերը՝ բյուջեն հասցնելով 2,6 մլրդ դոլարի, Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ հայերին պետք է վռնդել Երևանից, քարտեզ են հրապարակում, որտեղ Սևանն ու Սյունիքը իրենցն է, թշնամու կրկոցից զինծառայող է զոհվում, ու կարդում ենք Հայաստանի իշխանությանը, որն այս ամենի ֆոնին ասում է՝ կառուցողական հանդիպում ունեցանք Ադրբեջանի հետ, խաղաղության դարաշրջան ենք բացում։ Ո՞ւմ եք խաբում, ինչու՞ եք խաբում։ Նրանք շատացրել են բանակի ծախսը, սրանք ասում են՝ ի՞նչ բանակ, մենք գնում ենք խաղաղության։

Մայիսի 28-ին հակառակորդի կրակոցից զոհվեց Դավիթ Վարդանյանը։ Դավիթ Վարդանյանը հայրենիք էր պահում, մեր զինվորները մարտական հերթապահություն են իրականացնում քոսոտ վրանի մեջ։ Բոլոր բարձունքները Նիկոլը հանձնել է թշնամուն, ստորոտում դրել են բաց տարածքում վրան, ու մեր տղերքը էդտեղ պոստ էն պահում։ Պատերազմի ժամանակ առանց օդը փակելու լիքը մարդկանց ուղղակի տարան կոտորածի, հիմա էլ առանց սահման կահավորելու տանում են մահվան բերան։ Դու զինվորին ուղարկում ես քեզ պաշտպանելու, բայց ինքը անպաշտպան է։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, ինչո՞ւ է զինվորը քնում բաց դաշտում։ 1 տարի 7 ամիս անցել է պատերազմից, ինչո՞ւ չունեք կահավորված սահման։ Սոցցանցերում ահազանգում են, որ թշնամին մտել է Ներքին Հանդ գյուղի տարածք, Սուրեն Պապիկյանի նախարարությունը ասում է՝ սուտ եք ասում, դա նոյեմբերի 9-ից հետո են եկել։ Բա էլ ի՞նչն են սուտ ասում, ինչի՞ են մեր տարածք մտել։ Ասում է՝ մեր տարածքում են, բայց մենք իրենց վերահսկում ենք։ Աբսուրդ, ցնդաբանություն, այդ իրե՛նք են վերահսկում քեզ, քո տարածքում։ Չեն ասում՝ դուրս ենք վռնդել, ասում են՝ անմիջապես սկսել ենք նրանց մեր տարածքում վերահսկել։ Ու էսքանից հետո մի հատ էլ իրենք են ասում բանակի հեղինակությունը մի վնասեք։ Հիմա բանակի հեղինակություը վնասողն ո՞վ է։ Կամ բանակ եք թողե՞լ։ Բանակի հեղինակությունը Պապիկյան Սուրոն է վնասում, որովհետև թշնամին մտել է իր պաշտպանության տակ գտնվող տարածք, մեր երկրի լրիվ մի ուրիշ հատվածում էլ զինվոր է սպանել, ու պաշտպանության նախարարը ո՛չ էնտեղ է գնում, ո՛չ էն մյուս հատվածը, այլ ընտանյոք հանդերձ թիկնապահներով գնում է Դենդրոպարկ հանգստանալու։

Հայաստանի ղեկավարություն, սահմանները կահավորելու առումով ի՞նչ եք արել։ Բան չեն արել, բայց հենց էսօր իմացանք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմին։ Միայն մայիս ամսին ոստիկանները ստացել են 6,5 միլիոն դոլարի պարգևավճար, երևի քաղաքացիներին ծեծելու համար, բա էլ ուրիշ ինչի՞, կասե՞ք։ 6,5 մլն դոլարով քա՞նի դիրք կկահավորվեր։ Մի տարի 7 ամիս անցել է պատերազմի ավարտից, կահավորված նորմալ դիրքեր չունես, բա ե՞րբ ես սարքելու։ Փող չկա՞։ Իսկ պարգևավճարնե՞րը, ոստիկանների աշխատավա՞րձը, հավելումները, իրենց պահելը, սնունդը։ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է՝ պետք է ոստիկանների աշխատավարձը բարձրացնել, անարդար է, լավ ծառայություն են մատուցում։ Ու՞մ են ծառայություն մատուցում կնոջ և երեխու քաշքշելով, հասարակությա՞նը, թե Նիկոլին։ Իսկ զինվորները հեչ, հա՞, թող զոհվեն, վրաններում ծառայեն, իրենք Նիկոլից հեռու են, իսկ սահմանի մի կիլոմետր էս կողմ, էն կողմ, իր համար տարբերություն չկա, կառավարական դաչեքից հեռու է։

Դավիթ Վարդանյանը, որ զոհվեց, ընտանիքի միակ տղան էր, երկու ամսից զորացրվելու էր։ Եթե Պապիկյանն այսպիսի «կահավորումով է» պահում բանակը և սահմանները, այնտեղ ինչի՞ եք ուղարկում մեր 18, 20 տարեկան տղերքին, իսկ 300 կիլոգրամանոց բերետներին գցում եք մարդկանց վզին, որ ծեծեն, քաշքշեն, թևեր կոտրեն, մի հատ էլ պարգևատրում եք։ Հանեք-ղրկեք սահման պահելու, հենց էդ վրաններում։ Բա 18-20 տարեկան տղերքը, որ նաև պատերազմի մասնակից են, թողնում եք էդ անտեր վիճակում, բայց կերած-խմած 300 կիլոյանոցները մնում են ստեղ, որ ի՞նչ անեն։ Ու՞մ համար անեն, Նիկոլի՞, Ալիևի՞․․․

Ու սրանք խոսում են ժողովրդի մասին, անվտանգության մասին, թե պետությունն են պահո՞ւմ։ Ու պտի որևէ մեկն ասի նախկինում բանակը զինված չէր, էս չէր, էն չէ՞ր։ Դու փաստացի բանակը չես զինում, ասում ես՝ թշնամին կառուցողական է։ Ասում ենք ինչի՞ եք պարգևավճար բաժանում, զենք առեք, Սանոսյան Գնելն ասում է՝ ամեն մեկն իր տեղն ունի։ Ու սրանք խոսում են ինչ-որ ժամանակ բյուջեի թալանի՞ց, պետությանը հասցված վնասի՞ց։ Ավելի լավ չէ՞ր, էդ ձեր հեղափոխությունը ու սուտի ձեռքբերումները չլինեին, բայց բանակը չքանդեիք, կլուբնիկ-տռուսիկի մակարդակի չհասցնեիք, մեր էրեխեքն էլ վրանների տակ սահման չպահեին։

Լավ հլը քա՞նի հոգի պետք է այսպես, սենց բարդակի պատճառով զոհվի։

Էսօր զոհերի հարազատները եկել էին Քննչական կոմիտեի մոտ, ասում էին մեր տղերքը ինչո՞ւ չկան։ Ինչի՞ որոշեցիք, որ ինկասացիայի ավտոյով պետք է փրկեք Արգիշտի Քյարամյանին, որը չենք հասկանում, թե ինչու էր հայտնվել Շուշիում, հետո բերեք նշանակեք քննչական կոմիտեի նախագահ, բայց մյուսներին տանեք զոհվելու։ Նիկոլ, ասում են, մենք մեր էրեխեքին բերել էինք, որ դու տանես զոհե՞ս։ Դե պատասխան տվեք։ Ձայն չկա։ Ասում են՝ նախկիններն են մեղավոր, ու վերջ։ Դղյակներ են կառուցել, զենք առնելու փոխարեն, բա դու՞ք ինչ եք արել։ Էդ դղյակները հերիք չէ կան նույն կերպ, հլը ձեր մտերիմներն էլ առնում են, որ վայելեն։ Իսկ դուք, էդ փողը, որ պարտավոր եք սահմանի կահավորումն անել, պարգևատրումներ եք տալիս ձեր աշխատողներին, ոստիկաններին ձեր նկատմամբ լոյալության համար, որ զոհվածի ծնողը չգա պատուհանից դուրս շպրտի։

Կարճ ասած՝ Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, ու այսօր Փաշինյանի ծննդյան օրն է։ Այսօր նաև Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ծծնդյան օրն է, որն այլևս տոն չէ Սոնայի ընտանիքում, սգի ու գերեզման գնալու օր է։ Համացանցում, հանդիպեցի, թե ինչ մաղթանք են անում Փաշինյանի ծննդյան օրը՝ դու չծնվեիր, մեր էրեխեքը կապրեին։ Չգիտես էլ՝ ինչ ավելացնես։

yerevan.today