Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Արարատ Միրզոյանն ասում է, որ Ալիևը խախտում է Եռակողմ հայտարարության դրույթները

Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված, հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, թե 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։

«Թեև լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարից հետո, սակայն շատ հարցեր դեռևս լուծված չեն։ Բացահայտ կերպով խախտելով Եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը և անտեսելով միջազգային հանրության հստակ կոչերը՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Մեկ այլ խնդիր է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման իրական վտանգը։ Ադրբեջանը խոչընդոտում է ՅՈւՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության գործուղումը հակամարտությունից տուժած տարածքներ, ինչը կօգնի լիակատար ոչնչացումից պաշտպանել հայկական ժառանգությունը», - ասել է Միրզոյանը։

Նա ընդգծել է՝ պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ, դեռևս հոգեբանական տեռոր է իրականացվում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, ինչպես, օրինակ, բարձրախոսներով հնչեցվող կոչերը՝ լքելու իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ստիպել, որ լքեն, կամ գազամատակարարման դադարեցումը՝ եղանակային ծանր պայմաններում:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռևս հրադադարի խախտումներ են տեղի ունենում: Վերջին դեպքը մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ։

Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը և նրա վերջնական կարգավիճակը։

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման, ավարտել բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ և աշխատանքներ տանել համապարփակ խաղաղ բանակցությունների նախապատրաստման շուրջ։ Եթե Ադրբեջանը դրսևորի կառուցողական մոտեցում և զերծ մնա գործընթացի ընթացքում խոչընդոտներ ստեղծելուց, ինչպես նախկինում շատ անգամներ արել է, ես կարծում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։