«Մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց ու խորհրդարան չանցկացրեց». Ագնեսա Խամոյան
Քաղաքական դաշտի ամենաանլուրջ, իսկ արդեն լուսահոգի կուսակցության (Նկատի ունի «Լուսավոր Հայաստանին»-խմբ) կարկառուն ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն ասում է՝ ընդդիմությունը վախենում է Նիկոլ Փաշինյանին հարց տալ. պատկերացնո՞ւմ եք, ես ու իմ գործընկերները վախենում ենք Նիկոլին հարց տալ, ծիծաղեցիք, դե անցանք առաջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այն որ Նիկոլի հատուկ հանձնարարությունների դեսպանն ու յուր կուսակիցները որոշել են մտնել, մտնել, մտնել մինչեւ վերջ, մտնել քաղաքական խորը ու համապարփակ ինքնաոչնչացման հորձանուտը, այլեւս նորություն չէ, բայց որ այդ ճանապարհին Լուսավորի «քաղաքական մտքի գիգանտը» կարող է խորհրդարանական ընդդիմության մասին հայտարարել՝ «Եթե իրենք իսկապես մտածեին երկրի մասին, եթե իրոք մտածեին, թե Նիկոլ Փաշինյանը վատ վարչապետ է, չէին մասնակցի նախորդ ընտրություններին, կթողնեին՝ դաշտը մաքրվեր, ԱԺ-ում լիներ 7-8 քաղաքական ուժ, կազմվեր կոալիցիոն քաղաքական ուժ, որը իշխանությանը կփոխզսպեր, և ամեն բան կդառնար լեգիտիմ», հավանաբար զարմացրել է անգամ Նիկոլ Փաշինյանին։
Դեռ մի կողմ, որ նման հակաքաղաքագիտական, հակատրամաբանական ու զավեշտալի միտք միայն Լուսավորից կարող էր հնչել, բայց որ մենք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցել է, նորություն էր։ Մե՞նք ենք մեղավոր, որ ձայն չեք հավաքել (անգամ հայրենի Վանաձորում), մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց ու խորհրդարան չանցկացրեց, իր՝ 50+1-ը չփոխարինեց Էդմոնին, Արամ Սարգսյանին, Բաբաջին ու մյուս հաճախորդներին խորհրդարան խցկելու սցենարի հետ։
Հարգելիս, քանի էս խելքին եք, հա էլ քցված եք լինելու, հասկացիր, թեպետ քեզ անգամ ձեր Նիկոլը չի հասկացել»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո