Ալիեւին սարսափոցնում են այն հնարավորությունները, որ կարող են ստանալ Հայաստանն ու Արցախը. Արցախի նախկին ԱԳ նախարար
Ադրբեջանցիների կողմից վերջերս տեղի ունեցած ՃՏՊ-ն բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ մայիսի 5-ին Ղարաբաղում ադրբեջանական զինտեխնիկայի շարասյունը հայկական համարներով տաքսին հրել էր ձորը։ Բացի վարորդից, մեքենայում երկու ուղեւոր էր եղել։ Բարեբախտաբար, ոչ ոք լրջորեն չէր տուժել։
Ղարաբաղի մասին Հայաստանի ներկայիս իշխանությունների հայտարարությունները Միրզոյանը հակասական ու անտրամաբանական անվանեց՝ հրաժարվելով մեկնաբանել դրանք։
Նա հիշեցրեց, որ մինչեւ վերջերս իշխանությունները կրկնում էին, որ Հայաստանի պատասխանը Ադրբեջանի 5 կետերին կա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններից մեկում, իսկ երեկ պարզվեց, որ Երեւանը 6 կետից բաղկացած առաջարկ է արել։
«Այս ամենի լավագույն պատասխանը Երեւանում եւ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում այսօր նկատվող համազգային դիմադրության գործընթացն է, որին ես նույնպես փորձում եմ համեստ ներդրում ունենալ։ Սա վերկուսակցական շարժում է եւ այս կամ այն ուժին իշխանության բերելու նպատակ չունի։ Գործընթացն ուղղված է սպառնացող վտանգի կասեցմանը։ Հանուն այդ նպատակի՝ մենք բոլորս պետք է համախմբվենք։ Այսօր Հայաստանում ձեւավորվել է «կոնսենսուս մինուս մեկ ի դեմս գործող ռեժիմի» իրավիճակ, նշեց Արցախի ԱԳՆ նախկին ղեկավարը։
Նրա գնահատմամբ՝ ոչ ոք չի հասկանում, թե հիմա ինչ է կատարվում Ղարաբաղի հարցում։
«Լուրջ մտահոգություն կա, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Դրա մասին կարող են վկայել հակասական հայտարարությունները՝ նախ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին, իսկ հետո այն, որ նրանք ոչինչ չեն զիջի իրավունքների (հայերի – խմբ.) պաշտպանության հարցում։ Եթե չես հանձնվում, ինչպե՞ս ես իջեցնում նշաձողը: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայտարարությունները վերլուծելուց առաջ անհրաժեշտ է վերլուծել Երեւանի հայտարարությունները։ Կարեւոր է, որ Հայաստանի իշխանություններն ազգային շահերն արտահայտող կոնսոլիդացված դիրքորոշում ունենան։ Եթե մենք կարողանանք հասնել նման իրավիճակի, ապա կախված չենք լինի այս կամ այն երկրի դիրքորոշումից։ Սա, ի թիվս այլ բաների, կբարելավի մեր հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ»,- հավելեց Միրզոյանը։
Չնայած 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական էյֆորիային՝ Ալիեւին, վստահ է նախկին նախարարը, սարսափեցնում են այն հնարավորությունները, որ Հայաստանն ու Արցախը կարող են ստանալ եւ ձգտել բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով բացառել դա՝ Հայաստանին պահելով այնպիսի վիճակում, որ նա չկարողանա իր համար իրական սպառնալիք ներկայացնել։
«Այստեղից էլ Ալիեւի փոփոխական հայտարարությունները՝ ուղղված Հայաստանի հասարակական կարծիքին։ Նա շատ լավ ծանոթ է Հայաստանի ներքաղաքական դիսկուրսին եւ դրան թիրախային արձագանքում է՝ տեղ-տեղ մեծացնելով ճնշումը, տեղ-տեղ՝ թուլացնելով։ Հիմա նյարդերի պատերազմ է։ Մենք կարող ենք հաղթել այս պատերազմում, քանի որ մեր ներուժը լիովին սպառված չէ։ Հայաստանը կա, Արցախը կա ու դեռ շատ դարեր կլինեն»,- եզրափակեց նա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո