Փաշինյանի միակ հույսն ու ապավենը այլևս մնացել է ոստիկանությունը
Այսօր վաղ առավոտից՝ 08։30-ից, Դիմադրության շարժման մասնակիցները խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացրին մայրաքաղաքի տարբեր փողոցներում և շարունակում են իրականացնել մինչև 14։00-ն:
Ակցիայի մասնակիցները փակում էին փողոցները ինչպես պատ կազմելով, այնպես էլ աղբամաններով ու բարիկադներով, սակայն րոպեներ անց ոստիկանության կենտրոնացրած մեծաթիվ զորքերը բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով` բացում էին փակված փողոցները, բերման են ենթարկվել երկու հարյուրից ավելի քաղաքացիներ, ընդ որում` ԱԺ պատգամավորներ։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ բերման է ենթարկվել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը․ «Սա աննախադեպ երևույթ է, նաև այն ուժը, որ կիրառվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի միակ հույսն ու ապավենն այլևս մնացել է ոստիկանությունը, և ոստիկանությունով իր չեղած իշխանությունը փորձում է պահպանել։ Ես ընդամենը նրան խորհուրդ կտայի հիշել 2018-ը, թե նա ինչպես եկավ իշխանության, ինչպես էր իրեն պահում ոստիկանությունը, և հիմա ինչպես է պահում «ժողովրդավարության բաստիոն», «ամենալեգիտիմ», «ամենաժողովրդավար» երկրի իշխանության ոստիկանությունը»։
«Մյուս կողմից, ես ուզում եմ հորդորել ոստիկանության ծառայողներին` ովքեր, ինչպես ՔՊ-ի պատգամավորները, իշխանության ներկայացուցիչները, գերի են մեկ մարդու ձեռքին, ազատվեն կապանքներից, չտրվեն ապօրինի հրահանգներին և որքան հնարավոր է` շուտ գիտակցեն, որ մեր երկրում օր առաջ փոխվելու է իշխանությունը, դա նաև բխում է իրենց անձնական շահերից»,- ասաց Խամոյանը։
Պատգամավորը նաև նշեց, որ այս պահին իրենց գործողություններն ավարտվել են․ «Փակ փողոցներ չկան, ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում բոլորին հրավիրում ենք հանրահավաքի, որի ժամանակ կներկայացնենք հետագա քայլերի մասին»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո