Ուրուգվայում Թուրքիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Չավուշօղլուի ցուցադրած ռասիստական նշանի պատճառով
Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի՝ հայ ցուցարարներին ուղղված ռասիստական ժեստի պատճառով, հաղորդում է Agence France Presse-ը:
Թուրքիայի ԱԳ նախարարն այցով ժամանել է Ուրուգվայ, որպեսզի ներկա գտնվի իր երկրի դեսպանության բացմանը Մոնտեվիդոյում, սակայն արարողակարգային այցը, քիչ էր մնացել, ավարտվեր դիվանագիտական հակամարտությամբ՝ թուրք նախարարի ցուցադրած նշանիպատճառով, որը պաշտոնյան ցուցադրել էր մի խումբ հայերի, որոնք բողոքի ցույց էին անցկացնում Ուրուգվայում նրա ներկայության դեմ:
Չավուշօղլուն, անցնելով դեսպանատան մոտ հավաքված հայ ցուցարարների խմբի կողքով, ձեռքով հատուկ նշան է ցույց տվել, որն ասոցացվում է «Գորշ գայլեր» թուրքական ուլտրաազգայնական շարժման հետ:
Հաշվի առնելով այդ իրավիճակը՝ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիլյոն որոշել է Թուրքիայի դեսպանին կանչել ԱԳՆ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել