Տեխասում մահապատժի է ենթարկել մահապատժի դատապարտված ամենատարեց բանտարկյալը
Տեխասը մահապատժի է ենթարկել մահապատժի դատապարտված ամենատարեց մարդուն՝ 78-ամյա տղամարդուն, ով դատապարտվել էր ավելի քան 30 տարի առաջ ոստիկանի սպանության համար, հայտնում է AFP-ն։
Carl Buntion-ի փաստաբանները մահապատիժը հետաձգելու պահանջով վերջնական բողոքարկումը ներկայացրել էին ԱՄՆ Գերագույն դատարան, սակայն այն մերժվել էր: Տեխասի քրեական արդարադատության դեպարտամենտի տվյալներով՝ նրան մահապատժի են ենթարկել մահացու ներարկումով եւ մահացած ճանաչվել տեղական ժամանակով ժամը 18:39-ին:
Բանթիոնը մահապատժի դատապարտված ամենատարեց մարդն էր պահպանողական հարավային նահանգում՝ Տեխասում, որն ավելի շատ բանտարկյալների է մահապատժի ենթարկում, քան ամերիկյան ցանկացած նահանգ:
1990-ի հունիսին նա կրակել եւ սպանել էր ոստիկան Ջեյմս Իրբիին։ Այդ ժամանակ նրա դեմ արդեն քրեական գործ կար հարուցված. տղամարդը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար դատապարտվելուց հետո։
Բանթիոնը մահապատժի էր ենթարկվել պենտոբարբիտալի մահացու դեղաչափով եւ մահացել էր այն ընդունելուց 13 րոպե անց, հայտնել է նահանգի Քրեական արդարադատության դեպարտամենտը:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են