Վրաստանում զգուշացրել են հացի թանկացման մասին
Հաջորդ ամիս Վրաստանում հացի գինն առնվազն 20 թեթրիով կբարձրանա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի հացթուխների ասոցիացիայի նախագահ Մալխաս Դոլիձեն, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
Նրա խոսքով, թանկացումն անխուսափելի կլինի, եթե նույնիսկ ալյուրի ինքնարժեքը մնա մարտյան մակարդակում՝ 75 լարի Ռուսաստանից ներկրվող ալյուրի 50 կիլոգրամանոց պարկի համար, իսկ տեղական արտադրության ալյուրի համար՝ 80 լարի։ Համեմատության համար նշենք, որ դեռ փետրվարին այս արժեքը տատանվում էր 65-70 լարիի սահմաններում։
«Ես չեմ ասում, որ [հացի] գինը կաճի այնքան, որքան շաքարինը կամ կարագինը, սակայն, մեր հաշվարկներով, մոտ 20 թեթրիով թանկացում է սպասվում»,- ասել է Դոլիձեն։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ հացի գինը ձեւավորվում է ոչ միայն բաղադրամասերի արժեքի հաշվարկով, այլ նաեւ հաշվի առնելով այլ ծախսերը՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, աշխատավարձի, տրանսպորտի եւ այլնի արժեքը։
«Այս ամենը միասին կենտրոնացած է գնի մեջ, եւ օրակարգում դրված է գնագոյացման վերանայման անհրաժեշտությունը»,- հավելել է Հացթուխների ասոցիացիայի նախագահը։
Վրաստանը տարեկան սպառում է մինչեւ 650 000 տոննա ցորեն, որից միայն 15 տոկոսն է տեղական արտադրության։ Մնացածը երկիրը ներկրում է Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից։ Ներմուծման ընդհանուր ծավալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը ամենամեծն է՝ մինչեւ 80 տոկոս։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները