Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երկրաշարժ՝ Իջևանի մոտ Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է Արտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդ Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ում Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին «Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար
Հայաստան

Առաջին կապիտուլյացիան Ղարաբաղինն էր, սա լինելու է Հայաստանինը

«Hraparak.am»-ը զրուցել է պատմաբան, քաղաքագետ, «Regnum» ռուսական ինֆորմացիոն հարթակի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ

-Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սկսեն խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, և խաղաղությունն այլընտրանք չունի: Մինչդեռ Հայաստանում մարդիկ մտավախություն ունեն, որ պատերազմն այլընտրանք չունի: Ինչի՞ կբերեն միակողմանի ջանքերն ու ռևերանսները՝ ուղղված Ադրբեջանին, որը խաղաղություն չի ուզում:

-Այդ համաձայնությունը, որն անվանում են խաղաղ պայմանավորվածություն, կբերի Հայաստանի նոր կապիտուլյացիայի: Առաջին կապիտուլյացիան 2020 թվականի նոյեմբերի 9-ին էր, և այն Ղարաբաղին էր վերաբերում, իսկ սա լինելու է Հայաստանի կապիտուլյացիան:

-Այդ նոր կապիտուլյացիան արդեն սկսվե՞լ է:

-Ոչ, առայժմ որոշումն ընդունված չէ: Ղարաբաղի կապիտուլյացիան նախկինում արդեն կայացել է, իսկ հիմա այն հաստատում ստացավ:

-Փաշինյանը մեր խորհրդարանում քննադատեց ՀԱՊԿ-ն, ասաց, որ ադրբեջանցիների ներխուժումները, Սոթք-Խոզնավար հատվածի արևելյան սահմանի իրադարձությունները մեր ԶՈւ ձախողումն էին, բայց ՀԱՊԿ արձագանքը ՀԱՊԿ ձախողումն էր: Չե՞ք կարծում, որ, իրոք, ՀԱՊԿ-ն պետք է ավելի ակտիվ լինի Հայաստանի սահմանները պաշտպանելու հարցում:

-Նախ՝ Փաշինյանի դերի մասին ՀԱՊԿ-ում: Նա ֆորմալ առումով ղեկավարել է, չէ՞, Հավաքական անվտանգության կազմակերպության ուժերը հունվարին՝ Ղազախստանի իրադարձությունների ժամանակ:

Հետևապես, նա կիսել է պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ եթե նա ՀԱՊԿ մյուս անդամների հետ կիսել է պատասխանատվությունը, հետևապես, նա պետք է մեղադրի ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ նաև ինքն իրեն: Բայց ես չեմ նկատում, որ նա ինքն իրեն էլ մեղադրի:

-Չէ՞ որ նա ասում է՝ կներեք, ես մեղավոր եմ, մեր ԶՈՒ սխալն էր:

-Չէ, ես նկատի ունեմ ՀԱՊԿ-ի հարցում, քննադատելով այս կազմակերպությանը՝ ինքն իրեն էլ պետք է քննադատի:

-Դուք կարծում եք, որ նա բավականաչափ ակտիվ չէ՞ կազմակերպությունում:

-Երբ որ դու ֆորմալ առումով, տիտղոսով, ռոտացիոն կարգով ղեկավարում ես կազակերպությունը, պետք է այն քննադատես ոչ թե մի պատահական օրինակով, այլ պաշտոնավարման սկզբից, երբ որ նոր ես ստանձնում պաշտոնը: Մինչդեռ մենք դա չենք լսել: Ստացվում է, որ ՀԱՊԿ-ն քննադատելով՝ նա առանձնացնում է ինքն իրենից այդ կազմակերպությունը, թեև ներկայում, ռոտացիոն կարգով, հանդիսանում է պաշտոնատար անձ:

Երկրորդ․ ոչ ոք չպետք է պատրանք ունենա, և կարծում եմ՝ նորմալ մարդիկ պատրանք չունեն, որ ՀԱՊԿ ներսում Հայաստանը փոքրամասնություն է Ադրբեջանի հետ կոնֆլիկտի հարցում:

Իսկ անդամ երկրների մեծ մասը հակված է ընդունել Ադրբեջանի դիրքորոշումը և ձևացնել, թե դու դա չես տեսնում, պետք չէ: Դա միամիտ մարդկանց վրա է հաշվարկված, իսկ միամիտ մարդկանց այդպես շահագործել պետք չէ և ազնիվ չէ:

Երրորդը․ ՀԱՊԿ-ն ֆորմալ առումով պետք է միջամտի Հայաստանի արևելյան մասի իրադարձություններին, սահմանների խախտման ժամանակ: Բայց մենք լավ գիտենք ու տեսել ենք, որ փոխադարձ սահմանային բախումներ են շարունակվում Տաջիկստանի և Ղրղզստանի միջև, և ոչ ոք ՀԱՊԿ-ին չի կանչում, թեև այս երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամներ են:

Վերջերս եղան բախումներ Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև և այլն: Եզրակացությունը բոլորի համար պարզ է՝ ՀԱՊԿ-ն կազմակերպություն է, որն օգտվում է Ռուսաստանի ռեսուրսներից, ներուժից և, առաջին հերթին՝ սպառազինության արտոնյալ գներից:

Ռեալ պատկեր կստանանք, եթե հիշենք, թե քանի խաղաղարար էր Հայաստանից հայտնվել Ղազախստանում՝ հունվարի դեպքերի ժամանակ, և քանիսը՝ Ռուսաստանից: Եթե մենք պատկերացնենք այս մասնակցության համաչափությունը, կհասկանանք, որ ՀԱՊԿ-ն ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանի դոնորության ձև՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ուրիշ ոչինչ:

-Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը չպետք է համարձակվի նոր սպառազինություն ձեռք բերել: Հասկանալի է՝ նկատի ունի Ռուսաստանին, որը մեր հիմնական մատակարարն է: Ինչպե՞ս են Ռուսաստանում վերաբերվում այս ակնարկներին, սպառնալիքներին:

-Նման ակնարկները պետք է ուղղակի չլսելու տալ, որովհետև ցանկացած կոմպետենտ մարդ գիտի, որ սպառազինությունը Հայաստան է գնում ՀԱՊԿ արտոնյալ գներով, ոչ թե շուկայական, ուստի դրա քանակը կարող է լինել շատ մեծ:

-Փաշինյանի ելույթից հետո, երբ հայտարարվեց, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականութունը, Արցախում ամրապնդվեցին Ռուսաստանին դիմելու, ՌԴ կազմ մտնելու տրամադրությունները: Ի՞նչ եք կարծում՝ դա հնարավո՞ր է և գործնականում ինչպե՞ս կարող է տեղի ունենալ:

-Նախ, ուզում եմ ասել, որ լավ կլիներ, եթե ՌԴ-ին դիմելու գործողությանը սատարեր Հայաստանը, եթե նա զգում է պատասխանատվություն Ղարաբաղի ճակատագրի համար: Եթե այդպես է, նա պետք է աջակցի Ղարաբաղին այս հարցում:

Ես անձամբ, իհարկե, կուզեի, որ, ինչպես հայտարարեց Ղարաբաղի նախագահը, մեր խաղաղապահները մնային այնտեղ ընդմիշտ: Դե, իսկ իրականությունն այն է, որ մեր խաղաղապահների այնտեղ գտնվելու ժամկետն ավարտվում է 4 տարուց, և մինչ օրս նրանց մանդատը դետալիզացված, մանրամասնված չէ Ադրբեջանի կողմից:

Նախևառաջ այդ մանդատը պետք է դետալիզացվի: Երկրորդը․ Հայաստանը պետք է պայքար տանի որպես պաշտոնական կողմ, որը բերել է ռուսաստանյան խաղաղապահներին Ղարաբաղ:

Խաղաղապահներին բերել են Ադրբեջանն ու Հայաստանը, և Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ՌԴ խաղաղապահ մանդատը դետալիզացնելու համար՝ դրա ժամկետն առնվազն ևս 5 տարով երկարաձգելու համար արդեն հիմա: Բայց գտնվելով Բրյուսելում և եռակողմ հանդիպման արդյունքում մեմորանդում ստանալով Շառլ Միշելից՝ Հայաստանը ոչ մի բառով չբողոքարկեց այն փաստը, որ այդ փաստաթղթում չկա հիշատակում Ռուսաստանի խաղաղապահների մասին:

-Հայաստանի ժողովուրդն ու պաշտոնական Երևանը վաղուց արդեն տարբեր ուղղություններով են նայում, և զարմանալի չէ, որ իշխանությունը չի սատարում Արցախին:

-Որպեսզի ձեզ չքարոզեմ այն, ինչը դուք՝ ինքներդ, շատ լավ հասկանում եք, կասեմ այսպես՝ այո, ես կցանկանայի, որ Ռուսաստանն ընդմիշտ մնար Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր: