Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ի՞նչ պետք է անի մեզանից ամեն մեկը այս իշխանությունից ազատվելու համար

Վերջին երեք օրերին Հայաստանի Ազգային ժողովում կատարվողը իրոք սարսափելի էր։ Անհնար էր առանց էմոցիաների, առանց հայհոյանքի լսել ՔՊ խմբակցության ներկայացուցիչների ու իրենց առաջնորդի ելույթները։ Նրանք անցան բոլոր սահմանները։ Չէ, նորություն չասացին․ ասում էին՝ Շուշին մերը չէր․ էլի են ասել, ասում էին՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում․ էլի են ասել, ասում էին՝ Սյունիքի էն հատվածները, որ հանձնել են Ադրբեջանին, մերը չէր․ էլի են ասել։ Ասում էին, որ էլի են հողեր հանձնելու։ Դա էլ նորություն չէր։ Նորությունն այն էր, որ դա ասացին ԱԺ ամբիոնից՝ խմբակային, մեկը մյուսին շարունակելով, մեկը մյուսի կիսատ թողածը լրացնելով։ Ու ասացին ժամկետներ, այն է՝ սկսած ապրիլի վերջից։ Նրանք այդպես էլ չեն հասկացել ինչ էր մեզ համար Արցախը։ Արցախի խորհրդարանի պատգամավորը շատ լավ բնութագրեց՝ Արցախը բեռ չէր, Արցախը զրահաբաճկոն էր, որը դավադրաբար հանելով՝ խոցելի դարձրիք թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը։ Այս իշխանությունը նախ ամբողջությամբ կտրում է մեզանից մեր երկրորդ պետությունը, որից հետո հանձնումն է։ Կա հարավորություն շտկելու․ ոչ միայն չեն կարողանում, չեն էլ փորձում, որովհետև իրենց ուժերից վեր են համարում ու չեն էլ գնում։ Իրենք ուղիղ ճանապարհով գնում են դժոխք ու սկսում են արդարացումները՝ սա միակ տարբերակն է, ժողովուրդը սխալ է հասկացել մեր ասածները, ընդդիմությունը սխալ է հասկացել, Արցախը սխալ է հասկացել, Լավրովը սխալ է հասկացել։ Դիդջեյական դիվանագիտությունն այնքան ուժեղ է, որ ոչ ոք ճիշտ չի հասկանում։ Հստակ է՝ մարդիկ, որոնք եկել էին Արցախը հանձնելու, 76 տոկոսով իրականացրել են իրենց ծրագիրը այս պահին։ Մարդիկ ուզում են Հայաստանում հաստատել թուրքական, ադրբեջանական գերիշխանություն։ Գուցե փողի դիմաց են անում, գուցե վախի համար են անում, գուց այլ հաշվարկներ ունեն, գուցե ագենտ են, գուցե գաղափարական համոզում ունեն, բայց էդ հստակ ճանապարհն են դրել, ոչ էլ թաքցնում են։

Բնականաբար՝ այս ամենի ֆոնին բոլորը սպասում են քայլերի, գործողությունների, որոնք կկասեցնեն այս ամենը։ Աղետը պետք է կասեցվի։ Ովքե՞ր պետք է անեն այդ քայլերը․ բոլոր նրանք, ովքեր դեմ են հրեշավոր ծրագրին։ Բոլորը՝ առանց բացառության։

Այս ամենի կազմակերպման, առաջնորդման ակնկալիքը խորհրդարանական ընդդիմությունից է։ Նա է վստահության քվե տարել այս իշխանությունից ազատվելու համար։ Եվ վստահ եմ՝ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ, ազդակներ են հասնում ակտիվ շփումների, գործընթացների կազմակերպման վերաբերյալ։ Ընդդիմությանը շտապեցնում ենք, որովհետև տեսնում ենք՝ հստակ կործանվում ենք, բայց պետք է նաև ամեն ինչ անել կշռադաված։ Ես վստահ եմ խորհրդարանական ընդդիմության անկեղծության մեջ, որ չի շեղվել իշխանությանը հեռացնելու իր խոստումից։ Ընդդիմությունն էլ ասում է՝ անում ենք, կազմակերպում ենք, պետք է վստահել։ Պետք է ամեն ինչ կազմակերպել ու իրականացնել այնպես, որ արդյունքը լինի իշխանափոխությունը, ոչ թե «կրկին փորձիր»-ը։ Այլ փորձի հնարավորություն չի լինելու։ Պետք է այնպես անել, որ պայքարն անխափան հասնի հանգրվանին։ Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե ընդդիմությունը սկսի ու տապալի, կորցնելու ենք ամեն ինչ։ Չի կարող չհաշվարկած քայլեր անել։ Ու պետք է անել այնպես, որ պայքարի որևէ փուլում պետությունը չտուժի։

Ունենք երկիրը կործանող իշխանություն և պետականամետ ընդդիմություն։ Ընդդիմությունը չի կարող էնպես անել, որ իշխանությանը հեռացնելու գործընթացի արդյունքում նաև պետությունը քանդվի․ չի կարող ասել կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Էն մի հոգին էդպես ասաց, դարձավ վարչապետ ու կասկածելի է արդեն Հայաստանի վարչապետի պաշտոնի ապագան։ Ամեն գնով իշխանության եկավ ու ամեն գնով պահում է ՔՊ-ն, ու մենք տեսնում ենք այդ գինը։ Հանուն իրենց իշխանության վերարտադրության, ՔՊ-ական պաշտպանության նախարարը կարող է զինվորի զոհվելու պարագայում զբաղվել բուկլետ բաժանելով։ Սա անպատասխանատվության բարձր օրինակ է։

Պայքարը պետք է լինի կշռադատված, առանց վհատվելու։ Նիկոլ Փաշինյանենք իշխանությունը զավթելու մի քանի փորձ են արել՝ սկսելով 2008 թվականից ու դեռ ավելի վաղ։ Հանգեցրել են զոհերի, հետո անցել են երկիրը ներսից քայքայելուն, ի վերջո՝ հաջողվել է։ Հիմա արմատներ են գցել ու վստահաբար՝ դա պոկելը շատ կարճ գործընթաց չէ։ Բայց ամեն անգամ պետք է դուրս գալ փողոց էն վստահությամբ, որ հենց այդ հանրահավաքը, այդ ակցիան փոխելու է ամեն ինչ։

Իշխանափոխություն պահանջող և ցանկացող գրեթե բոլորի, ճնշող մեծամասնության հայացքը խորհրդարանական ընդդիմության կողմն է։ Բայց արդյո՞ք ընդդիմությանը հասցեագրվող բոլոր պահանջներն են արդարացի ու տեղին։ Ասում են՝ ձեզ ձայն ենք տվել, պահանջում ենք դուրս գաք խորհրդարանից։ Հետո՞, դա ձեզ ու իշխանությանը հեռացնելու պայքարին ի՞նչ օգուտ է տալու։ Ասենք՝ ձեզ լսել են, մանդատները վայր են դրել։ Հետո՞։ Հաջորդ քայլը ո՞րն է։ Նրանց՝ ԱԺ-ից դուրս գալով խորհրդարանը չի լուծարվելու, ժողովուրդ։ Չի լուծարվելու։ Պահանջում էինք չմասնակցել նիստերին։ Չեն մասնակցում։ Հիմա ի՞նչ տարբերություն՝ չեն մասնակցում մանդատները վայր դնելո՞վ, թե չդնելով։ Չեն մասնակցում և վերջ։ Ես վստահ եմ, որ խորհրդարանում գտնվող ընդդիմադիր 35 պատգամավորն էլ մադնատից կառչած չէ։ բայց պետք է դու որևէ գործընթացից հաշվես օգուտները քո բռնած գործի մեջ։ Մանդատ վայր դնելը քաղաքական ակցիա է, որը կարող էր հաջողել ցանկացած քաղաքակիրթ, ժողովրդավար երկրում։ Այստեղ բան չի փոխելու։ Բայց հնարավոր է՝ ինչ-որ մի փուլում այդ մանդատը շատ կարևոր լինի։ Ինչո՞ւ զրկվես զենքից, որը քեզ չի խանգարում։

Այո, համաձայն եմ, որ խորհրդարանով հարց չի լուծվելու, հարցերը լուծվելու են փողոցում։ Բոլորն են դա հասկանում։ Փողոցային պայքարի ողջամիտ առաջարկներ ունե՞ք, արեք, խնդրում եմ ու վստահ եմ՝ դա կներառվի պայքարի զինանոցում։ Բայց գործին ոչ օգուտ, հաճախ՝ անտրամաբանական պահանջներով հիմնական գործից շեղելը, այդ պահանջները չկատարելու դեպքում հիասթափվելը, դեմ գործելը արդարացված չեն։ Բոլոր քայլերը, որոնք ուղղված են ընդդիմության դեմ, ամրացնելու են Նիկոլի իշխանությունը։ Էսօր ֆեյսբուքով Հայաստանում հեղափոխություն անել անհնար է։ Ընդդիմությանը հարգելի ընդդիմադիրներ, առաջարկում եմ փոխեք ձեր մարտավարությունը, կարող եք ձեր համախոհների հետ, ձեր գրառումները հավանողների հետ շարժում անել, դուրս եկեք փողոց, փորձեք բան փոխել, գուցե հաջողեք ու դա կլինի բոլորիս հաղթանակը։ Բայց ձեր քայլը արեք իշխանությանը, ոչ թե ընդդիմությանը դեմ դաշտում։ Ընդդիմությանը աջակիցներ, ձեր մեջ ևս կան հիասթափվածներ,բայց խնդրում եմ դուրս եկեք պատկերացումներից, թե պետք է քաշվեք մի կողմ ու ասեք՝ ձայն եմ տվել, մնացածը դուք պետք է անեք, ոնց ուզում եք՝ արեք։ Չէ, պետք է բոլոր քաղաքացիները՝ անկախ դիրքից, աշխատանքի բնույթից, այս իշխանության գործունեությանը դեմ ցանկացած մարդ մասնակցի ընդհանուր գործին։ Դդրոշը բռնողին դեմ եմ, միկրոֆոնը բռնողին դեմ եմ, երթի առաջին շարքում գնացող այսինչին դեմ եմ խոսքերը միայն վնասելու են։

Կարճ ասած՝ այս իշխանություններից ազատվելու վճռականությանը այլընտրանք չկա։ Պետք են հստակ վերլուծված, ծրագրված հաղթական ծրագիր։ Պետք է դասեր քաղել բոլորի ու բոլոր սխալներից։ Պետք է յուրաքնաչյուր մարդ պատասխանատու զգա իրեն ու իր պատասխանատվության չափով քայլեր անի։ Ու մենք վերջ կդնենք այս ազգակործան ընթացքին։