ՀԴԿ-ն լիակատար աջակցություն է հայտնում Արցախի ազատ կամարտահայտմանը
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը տարածել է հայտարարություն՝ վճռականորեն մերժելով ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումը՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ՝ անանուն միջազգային հանրության պահանջով:
«ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած սույն մտադրությունը հիմնավորված չէ ոչ միայն ճշգրիտ և իրական փաստարկներով, այլև լիովին հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը, պետական ուղեգծին, ինչպես նաև այն նախընտրական ծրագրի դրույթներին, որով ՔՊ-ն եկել է իշխանության: Բանակցային սեփական անկարողունակությունը, պարտվողականությունը անհնար է թաքցնել կեղծ վկայակոչումներով:
ՀԴԿ-ն ևս մեկ անգամ փաստում է՝ Արցախի Հանրապետությունը ճանաչված սուբյեկտ է Ադրբեջանի կազմից դուրս։ Դրա վառ վկայությունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը առ այսօր չի հրաժարվել հիմնահարցի կարգավորման հիմքում ներառել նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը։
Այն պաշտոնյան, ով հրաժարվի պաշտպանել Արցախի հայության իր բնօրրանում ազատ, անկախ Ադրբեջանից ապրելու իրավունքը, ենթակա է պատժի՝ ՀՀ Սահմանադրությունը խախտելու համար և պաշտոնից հեռացմանը օրենքի ուժով։
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը, որտեղ ամրագրված է համայն հայության միավորիչ գաղափաբանությունը. «Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել»։
Միանում ենք Արցախի մեր խորհրդարանականների օրինական պահանջին՝ Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն իրենց աղետալի դիրքորոշումից: Ոչ մի իշխանություն Հայաստանում և Արցախում իրավասու չէ անգո խաղաղության անվան տակ Արցախի անկախ կարգավիճակի սկզբունքից նահանջելու:
Վերահաստատում ենք Արցախից հնչեցված միասնության կոչը՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում միաբանվելու՝ «Ճանաչում հանուն փրկության» կարգախոսի ներքո»,-ասված է հայտարարության մեջ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո