Մտահոգվելու փոխարեն Փաշինյանը պարտավոր է խնդրին լուծում տալ. Ագնեսա Խամոյան
Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտնեց իր տարակուսանքը, որ խոչընդոտվել է ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ, փաստորեն և՛ ԱԳՆ-ն, և՛ Նիկոլ Փաշինյանը, հղում են անում նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Ինչպես արդեն հայտնի է, երեկ արգելվել է ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախի հանրապետություն, ռուս խաղաղապահները որևէ բացատրություն, մեկնաբանություն չեն ներկայացրել մեր մուտքի արգելքի հետ կապված, զրույցներում ակնկարկելով, որ այդ հարցերի պատասխանները կարելի է ստանալ կա՛մ ՀՀ, կա՛մ Ադրբեջանի իշխանություններից:
Եթե Փաշինյանը հղում է անում եռակողմ հայտարարությանը, ապա պետք է հիշեցնել, որ հայտարարության ստորագրողներից մեկը իրենք են ի դեմս Նիկոլ Փաշինյանի և երբ ասում է, որ մտահոգված եմ, տարակուսած եմ, ապա պետք է նաև հասկանա, գիտակցի, խոստովանի, որ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ինքն է: Մենք՝ ՀՀ ընդդիմադիր պատգամավորներս ՀՀ քաղաքացիներ ենք, և պահանջ ունենք բացառապես ՀՀ իշխանություններից, այս դեպքում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրած Փաշինյանից: Մենք չենք կարող պահանջ ունենալ ռուս խաղաղապահներից կամ Ադրբեջանի իշխանություններից: Փաշինյանը պարտավոր է հարցին լուծում տա: Այս պահին պատկան մարմինները, կոչեր կամ մտահոգություններ հնչեցնելու փոխարեն պարտավոր էին խնդրին լուծում տալ, եթե սա չի արվում գործողությունների տեսքով, ապա ես կարող եմ հետևություն անել, որ այս իրավիճակը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին: Այս իրավիճակով Փաշինյանը փորձելու է նաև արդարացնել իր Արցախ չգնալը:
Հակառակ դեպքում բոլոր հիմքերը ունենք պնդելու, որ սա Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածության հեթական է»,-ասաց նա:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո