Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում Սպասվում են տեղումներ Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի ՀանրապետությունումՍպասվում են տեղումներՄեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)
Արցախ

Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավոր է կենդանացնել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով. Ալեքսանդր Սկակով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար գլխավոր հարցը ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, այլ անվտանգության ապահովումը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա՝ ՄԽ եռանախագահ պետությունների համար առաջնային է վստահության մեխանիզմների ամրապնդումը՝ հետաքննական մեխանիզմների, տեսանկարահանող սարքերի տեղադրման միջոցով:

Դրանք, Ալեքսանդր Սկակովի խոսքով, կստեղծեն լուրջ երաշխիքներ, որոնք կբացառեն նախորդ տարվա ապրիլյան գործողությունների կրկնությունը: Իսկ մնացածը, Ալ. Սկակովի կարծիքով, ապագայի քայլեր են, որոնց իրականացման համար հարկավոր է խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

- Սեպտեմբերի 23-ին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ինչից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերն ուսումնասիրեն բանակցային գործընթացի ակտիվացման ճանապարհները: Բանակցային գործընթացն ակտիվացնելու համար, Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել:

- Բանակցային գործընթացի ակտիվացման համար հարկավոր է Մինսկի խմբի եռանախագահների ճնշումը հակամարտության կողմերի, մասնավորապես՝ Ադրբեջանի վրա: Կարծում եմ` բանակցություններին տեմպ հաղորդելու համար նախարարների հանդիպումը բավարար չէ, պետք է հանդիպեն երկու երկրների նախագահները, այսինքն՝ բանակցությունների վերսկսման քննարկումները պետք է տեղի ունենան բարձր մակարդակով: Ոչ պակաս կարևոր է, որ բանակցային գործընթացին մասնակցի Լեռնային Ղարաբաղը:

- Բայց կա՞ արդյոք հնարավորություն, որ ԼՂ-ն դառնա բանակցային կողմ, երբ Ադրբեջանը դրան դեմ է:

- Դա հնարավոր է այն պարագայում, երբ հակամարտության կողմերի, մասնավորապես՝ Ադրբեջանի վրա, լինի շատ մեծ ճնշում Մինսկի խմբի եռանախագահների կողմից: Խոսքը Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության մասին է, որոնք պետք է ճնշեն, մոտիվացիա ունենան՝ ճնշում գործադրելու համար:

- Իսկ ի՞նչն է խանգարել ու խանգարում ՄԽ եռանախագահներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:

- Կարծում եմ`Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առաջնային չէ ԱՄՆ, ՌԴ ու ԵՄ համար: Նրանց համար կան ավելի կարևոր խնդիրներ, ինչպես, օրինակ, Սիրիան. եռանախագահների ողջ ուշադրությունը սևեռված է նման հարցերի լուծման վրա: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը այս երկրների համար երկրորդական տեղում է:

- Պարո՛ն Սկակով, բանակցություններ են վարվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Ձեր կարծիքով՝ նման հանդիպման պահը հասունացե՞լ է, ի՞նչ է այն տալու:

- Կարծում եմ, որ թե՛ այդ հանդիպումը կունենա, թե՛ նախորդ հանդիպումներն ունեցել են զրոյական արդյունք, դրանք չեն նպաստել հրադադարի ռեժիմի պահպանմանը, չեն արագացրել բանակցությունները սկսելու գործընթացը: Այնպես որ, չեմ կարծում, թե այդ հանդիպման հետ մեծ, լուրջ սպասելիքներ պետք է ունենալ: Նորից եմ կրկնում՝ հարկավոր է Մինսկի խմբի ավելի համառ, ավելի ուժեղ ճնշումը:

- Բուն բանակցություններ սկսելու համար և՞ս պետք է ՄԽ համանախագահների ճնշումը: ԱԳ նախարարների հանդիպումից հետո ՄԽ-ն հայտարարեց, որ նախագահների հանդիպումը հնարավորություն կտա գտնել փոխզիջումային լուծումներ՝ հակամարտության առանցքային խնդիրների կարգավորման համար:

- Կարծում եմ`Մինսկի խմբի համար գլխավոր հարցը ոչ թե հակամարտության կարգավորումն է, այլ անվտանգության ապահովումը: Նրանց համար առաջնային է վստահության մեխանիզմների ամրապնդումը՝ հետաքննական մեխանիզմների, տեսանկարահանող սարքերի տեղադրման միջոցով: Նրանք ուզում են ստեղծել լուրջ երաշխիքներ, որոնք կբացառեն նախորդ տարվա ապրիլյան գործողությունների կրկնությունը: Իսկ մնացածը ապագայի քայլեր են, որոնց իրականացման համար հարկավոր է խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Քանի դեռ կողմերը չունեն խաղաղություն հաստատելու ցանկություն, քանի դեռ տարածաշրջանում անվտանգությունը չի ապահովվել, հակամարտության լուծումն անհնար է:

- Բայց Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք միտված էին, ըստ էության, վստահության ամրապնդմանը, այդպես էլ չիրագործվեցին, թեև առաջարկներն արվել էին ու Ադրբեջանը դրանց բանավոր համաձայնություն էր տվել: 1 տարի է` ՄԽ-ն ճնշման գործիքներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, որ դրանք իրականացվեն:

- Այո, այդ պայմանավորվածությունները մնացին օդում, չնայած կար շանս, որ կողմերը կհասնեն արդյունքի, որևէ հաջողության, բայց գործընթացը դանդաղեցվեց: Իսկ հնարավորություն կար, բայց գործընթացն արգելակվեց:

- Կողմերի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին որևէ բան ասված չէ: Ինչո՞ւ, մոռացությա՞ն է մատնվել:

- Առաջին հերթին Բաքուն անում է ամեն ինչ, որ դրանք մոռացության մատնվեն, որովհետև այդ պայմանավորվածությունները չեն բխում Ադրբեջանի հետաքրքրություններից: Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, այո, ըստ էության թաղված են, բայց դրանք կարելի է վերակենդանացնել լուրջ ճնշման արդյունքում: Կարծում եմ`Հայաստանը պետք է շարունակի պնդել Վիեննայի պայմանավորվածությունները իրականացնելու հարցը: Չեմ կարծում, թե նոր առաջարկներ, նոր տարբերակներ ներկայացնելու հնարավորություն կա: Ամեն դեպքում, Հայաստանը չպետք է լինի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացի խափանման նախաձեռնողը:

tert.am