Մեր մուտքն Արցախ չթույլատրելն իշխանության պատվերն է, որն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ․ Վահե Հակոբյան
Ընդդիմադիր խմբակցության 10 պատգամավորների մուտքը դեպի Արցախ չթույլատրելն ապացուցեց, որ իշխանությունն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Ես ուղղակի համոզված եմ, որ սա իշխանության պատվերն է։ Անցակետի մոտ ռուս խաղաղապահները ցուցակներ ունեին, որտեղ գրված էին մեր բոլորի անուն-ազգանունները։ Ընդորում՝ մեր հենակետում մենք առաջին անգամ տեսանք ԱԱԾ աշխատակիցներին, որոնք շատ մանրակրկիտ գրանցում էին, մուտք ու ելք, քաղաքացիների անունները։ Սրանով իրենք «լեգիտիմացնում են» այն, որ իրենք չեն գնում Արցախ։ Հիմա կասեն՝ սրա համար մենք չէինք գնում»,- նշեց պատգամավորը։
Վահե Հակոբյանի խոսքով՝ իրենք երկար ժամանակ բանակցել են ռուս խաղաղապահների հետ հասկանալու համար, թե իրենց ինչու թույլ չեն տալիս անցակետից առաջանալ, սակայն՝ ապարդյուն։
«Որեւիցե պատճառ ռուս խաղաղապահները մեզ չներկայացրին։ Մեր հնարավոր բոլոր միջոցներով փորձել ենք հասկանալ, թե ինչն է պատճառը, սակայն անհասկանալի պատասխաններ էր ենք ստացել։ Կապվել ենք Ռուսաստանի դեսպանատան հետ, այնտեղից էլ ասացին, որ խաղաղապահները կապ չունեն դեսպանատան հետ, իրենց ղեկավարության ցուցումներն են կատարում»,- ասաց Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 12-ին, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս նստաշրջանին եւ մեկնելու են Արցախ։ Ազգային ժողով փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկոյան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։ Պատգամավորները, սակայն, այնուամենայնիվ, կարողացել են հանդիպում ունենալ Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո