Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Не виноватая я, он сам пришел… կամ՝ երբ սեփական և պետական «գրպանների» տեղերը խառնում են

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ անդրադարձել է նաև իր համար գնված ծառայողական թանկարժեք զրահապատ ավտոմեքենային և դրա շուրջ ծավալված խոսակցություններին։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն Ալեն Սիմոնյանին մասնավորապես հարցրել է․

«Ինչո՞ւ որոշեցիք գնել թանկարժեք զրահապատ մեքենաներ պետբյուջեից, եթե կարելի էր այդ գումարներն օգտագործել բանակի որոշ խնդիրներ լուծելու համար։ Առհասարակ ումի՞ց եք փորձում պաշտպանվել այդ թիկնազորով և մինչև ե՞րբ։ Չէ՞ որ կար ժամանակ, երբ գերադասում էիք հեծանիվն ու հանրային տրանսպորտը։ Ի՞նչը փոխվեց»։

Քաղաքացու հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն է ասել է.

«Նախ, ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ 3 մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժի 200.000 դոլար, արժի ավելի քիչ․․․ Այդ ծուռ հայելիների աշխարհում ապրելը, որը Ֆեյսբուքը վերցրել է իր վրա, և իմ անվան հետ կապված շահարկումները, որը մոդայիկ է դարձել, կարծում եմ, ինչ-որ պահ պետք է դադարեն, մարդիկ պետք է ուշադրություն չդարձնեն։ Որովհետև այն ամենը, ինչ ես լսում եմ իմ մասին, արդեն մեր ընկերական շրջապատում բազմաթիվ կատակների թեմա է դարձել։ Ինչ-որ մի տեղ ես շենք եմ կառուցում… որ բոլորը վստահ են, որ իմ շենքն է, ինչ-որ տեղ ես ինչ-որ բան եմ հովանավորում, և այդ անօրինական գործունեությունը տեղի է ունենում իմ բարձր հովանու ներքո… Այդ ամեն ինչը որևէ կապ չունի իրականության հետ։ Դա իմ ընտրությունը չի, ես ինձ մեքենա չե՛մ գնում, ես մեքենա չե՛մ վարում, ես այդ հնարավորությունը չունեմ, ես հաճախ այդ որոշումների հետ որևէ կապ չունեմ և չեմ կարող ունենալ։

Անվտանգության աշխատակիցներն ունեն իրենց պարտականությունները, որոնք համակարգվում են օրենքով, և կա ինչ-որ չափանիշներ, որոնք պետք է լինեն, բարձրաստիճան պետական պաշտոնյաների ուղեկցելու համար մեքենաներ՝ դա արագությունն է, մեքենայի ճկունությունն է և այլն։ Ես դրա հետ նույնպես որևէ կապ չունեմ։

Ինձ 3 մեքենա չի սպասարկում և 3 մեքենա չի ուղեկցում, և պետությունն ինքն է որոշում կայացնում, և կապ չունի՝ ե՞ս կլինեմ Ազգային ժողովի նախագահը, դո՞ւք կլինեք, ընդդիմադիր մեր գործընկերներից որևէ մե՞կը կլինի, հարց տվո՞ղը կլինի, գոյություն ունեն պրոտոկոլներ և պրոտոկոլներն ինչ-որ պահանջներ ունեն։

Ի՞նչ եմ անում ես դրա համար։ Ես փորձում եմ մաքսիմալ դրանցից հրաժարվեմ, հրաժարվում եմ գրեթե ամեն ինչից՝ ինչը որ օրենքն ինձ չի արգելում, օրինակ՝ զրահապատ մեքենայից։ Այս մեքենան զրահապատ չէ, այն 200.000 դոլար չէ, շատ ավելի քիչ արժի, եթե զրահապատ լիներ, մեքենայի գինը կլիներ մոտավորապես 550.000 դոլար։ Նախկինում այդ մեքենաները բոլոր եղել են զրահապատ, ես հրաժարվել եմ զրահապատ գաղափարից, որովհետև սպասարկման առումով նաև շատ թանկ է նստում պետության վրա։ Դա պետական «ուղիղ» փողերը չեն, դա խնայողությունն է, որն Ազգային ժողովն իրեն հատկացված գումարներից խնայողություն է կարողանում անել և օգտագործել իր համար նախատեսված այլ ծախսերի համար, դա անելով հանդերձ՝ նաև գումար է վերադարձնում պետական բյուջե։ Ուզում եմ ասել՝ սրա շուրջ ես ինչքան էլ բացատրեմ, մեկ է՝ այդ շահարկում անողներն անելու են․․․

Ես ուզում եմ մի բան ֆիքսել, իմ համար պետական պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը։ Ես սահմանափակ եմ իմ ազատության մեջ, դա իմ ընտրությունը չէ՝ անվտանգության աշխատակիցներինը։ Այստեղ կան անվտանգության աշխատակիցներ, որոնց դուք կարող եք հարցնել, իմ ամբողջ օրվա կռիվը դա է, որ ես չեմ ուզում։ Ես ուզում եմ հեծանիվ քշել, ես դա անում եմ, մի անգամ արեցի, տղաները ստիպված եղան, մեկը հետևիցս վազում էր, ստիպված կանգնեցի, մյուսը նստել էր մեքենա՝ կողքով գնում էր, որովհետև, ըստ օրենքի, եթե ինձ ինչ-որ բան է պատահում, պաշտոնի բերումով իրենք պատասխանատվության են ենթարկվում․․․»։

Լրագրողի ճշտող հարցին՝ 54 միլիոն դրամը ձեզ ուղեկցող 3 մեքենաների համար չէ՞ հատկացվել, Ալեն Սիմոնյանը շարունակեց պնդել, որ իրեն 3 մեքենա չի ուղեկցում․

«Ինձ 3 մեքենա չի ուղեկցում, մեկն Ազգային ժողովի մեքենան է, Ազգային ժողովի սպասարկման համար է, երկուսն անվտանգության աշխատակիցների համար են։ Ուղեկցում են այն մեքենան, որի մեջ ես եմ, որովհետև իրենք չե՛ն կարող չուղեկցել․ դրա այլընտրանքը ո՞րն է, ես անկեղծ չեմ հասկանում։ Մենք ունենք իրավիճակ, երբ գնում ենք, ինչ-որ տեղ ենք տեղափոխվում, մեկ էլ մեքենաներից մեկը կանգնում է, կամ կապոտը բացվում է և շարքից դուրս է գալիս։ Այդ մեքենաները շատ վատ ձևով են օգտագործվում, որովհետև դրանք սպասարկող մեքենաներ են և շատ վատ վիճակում են գտնվում, և համակարգը, պետությունը, աշխատակազմը որոշում է՝ քանի՞ հատ փամփուշտ առնի, քանի՞ հատ մարտկոց առնի, քանի՞ լիտր բենզին վերցնի, ես դրա հետ որևէ կապ չունեմ․․․»։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ Ալեն Սիմոնյանին հիշեցրել է 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի ելքը՝ Հայաստանի պարտությունը, տարածքային և մարդկային կորուստները, ապա հարցրել, թե այս ամենից հետո ինչպե՞ս կարող էր այդքան մեծ ֆինանսական ծախսեր թույլ տալ իր տեղաշարժի համար։

«Ես հրաժարվել եմ ավելի թանկ մեքենայից, բայց ներեցեք, ես չեմ կարող մեր հյուրերին ոտքով դիմավորեմ կամ տաքսիով դիմավորեմ։ Այդ գումարը, որը դուք համեմատում եք պետական այլ ծախսերի հետ, դրանք ոչ թե պետական բյուջեի գումարներն են, այլ Ազգային ժողովի գումարներն են, որը պետությունը փոխանցում է Ազգային ժողովին և Ազգային ժողովի խնայողություններից լուծում է նաև իր ընթացիկ խնդիրները․․․»,- եզրափակեց Սիմոնյանը՝ այդպես էլ չասելով, թե որքան արժե իր ծառայողական մեքենան։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը մինչ օրս չի հասկացել, որ Ազգային ժողովի գումարները ևս պետության, պետբյուջեի և հարկատուների գումարներն են: Այնպես, ինչպես իր ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի հասկանում և նվերներ գնելիս, ամառանոցում կամ որևէ տեղ հյուրասիրություն կազմակերպելիս՝ օգտվում է պետբյուջեի միջոցներից՝ ասես սեփական գրպանի գումարները լինեն:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայիս ղեկավար, իսկ 2016թ. Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ամբիոնից ելույթում հայտարարում էր.

«Ասել են՝ փող չկա, ու Դիլիջանում 40 միլիոն դոլարանոց սաունա են սարքել, Կենտրոնական բանկում՝ Սարի գլխին դաչա են սարքել 60 միլիոն դոլարանոց: Սա է ապրիլյան պատերազմը, այնինչ պետք է լիներ խորքային, ինժեներական հետախուզության միջոց, որակով սապոգ, ավտոմատ: Ու մեր չինովնիկները 400 հազար դոլարանոց ավտոներից իջնում են՝ լրագրողների առաջ ասում են՝ պետության միջոցները սուղ են»:

Կրկին հիշեցնենք՝ այս խոսքերը պատկանում են Նիկոլ Փաշինյանին, ապրիլյան պատերազմից հետո, այն դեպքում, երբ Հայաստանը ապրիլյան պատերազմից պարտությամբ չէր դուրս եկել, և 5000 երիտասարդներ չէին զոհվել, ավելի քան 10.000 քաղաքացիներ չեն վիրավորվել, Արցախի 75 տոկոսը չէինք կորցրել:

Ավելին, ԱԺ-ում 2016թ. նա ելույթ էր ունենում բանակին 1000 դրամ նվիրաբերելու որոշման նախագծի շրջանակում, այն դեպքում, երբ այդ նախագիծն այսօր էլ իր նպատակին է ծառայում նախկինների շնորհիվ:

Այդ ելույթում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսում էր զինվորների, բանակում ծառայած, գնդապետի, փոխգնդապետի աստիճանի հասած տասնյակ, հարյուրավոր սպաների «պրիմիտիվ սոցիալական խնդիրների» մասին, այն դեպքում, երբ այսօր զինվորների ծնողներն են իրենց երեխաների համար անհրաժեշտ պարագաներ, ներքնաշորեր, «որակով սապոգ» ուղարկում: