«Էդմոն Մարուքյանն օրվա իշխանության սպասարկուն է». Իշխան Սաղաթելյան
«Այն մարդը, ով Արցախի դրոշը բարձրացնելուց նոպաներ է ունենում, դա իրենց պրոբլեմն է։ Սա ձևական ակցիա չէ, սա շատ հստակ քաղաքական, ժողովրդական ուղերձ է և՛ դրսի երկրներին և՛ օրվա իշխանություններին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ տարբեր հատվածներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ տարբեր գործիչների մեկնաբանություններին։
Իշխանական պատգամավորները տարբեր առիթներով որ լրատվամիջոցներով քննադատում էին ընդդիմությանը՝ հայտարարելով, թե Արցախը փրկում են ոչ թե Երևանում, այլ Ստեփանակերտում, ուստի ինչո՞ւ չեն գնում Ստեփանակերտ, ի՞նչ գործ ունեն ասֆալտի վրա ճոռոմաբանությամբ զբաղվելու։
«Իրենք Արցախից ձեռքերը լվացել են։ Իրենց անգործությունը, Արցախի նկատմամբ դավաճանությունը հիմնավորելու համար փորձում են հերթական անգամ հղում անել ժողովրդին, թե դրանով կվտանգեն, արդեն վտանգել են։ Ով մեր խորհրդանշանի՝ Արցախի դրոշի նկատմամբ ոտնձգություն անի, ինքն Ալիևից ու թուրքերից ոչնչով չի տարբերվում։ Այդ դրոշի համար մեր ժողովուրդը պայքարել է, արյան գնով ազատագրել է Արցախը»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը։
«Մոտ 2 տասնյակ քաղաքներում բարձրացվել է Արցախի դրոշը, առաջիկա 2-3 օրերին այդ գործընթացը կշարունակվի։ Առաջիկա օրերին մենք կլինենք Արցախում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ու կաշխատենք մեր քաղաքացիների հետ։ Մենք գնում ենք ժողովրդին կազմակերպելու և ոտքի հանելու համար»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։
Թե անցյալ շաբաթ տեղի ունեցած, և թե ընդհանրապես հանրահավաքների մասին Իշխան Սաղաթելյանն ասաց, որ հանրահավաք անցկացնելու կոչին քաղաքացիները շատ հստակ արձագանքեցին, և դա տեսնում են։
Թե ե՞րբ կլինի հաջորդ հանրահավաքը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ արդեն կան պլանավորված գործողություններ, և դրա մասին լրացուցիչ կհայտարարեն։
Լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունները, Իշխան Սաղաթելյանն պատասխանեց, որ նրան չի մեկնաբանում, քանի որ նա Նիկոլից ոչնչով չի տարբերվում։
«Ինքն օրվա իշխանության սպասարկուն է, նրան անիմաստ է մեկնաբանել։ Այս իշխանության օրոք մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, և անիմաստ ելույթներ, ի՞նչը մեկնաբանեմ, ամեն ինչ տեղի է ունեցել մեր ժողովրդի աչքի առջև»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներով մեկնում են Արցախի Հանրապետություն։
«Բոյկոտելով քառօրյան՝ մենք մեկնում ենք Արցախ և շարունակելու ենք լինել Արցախում, որովհետև իրենք են մոռացել Արցախը, մենք երբեք չենք մոռանալու։ Մենք Արցախում հանդիպելու ենք տեղի քաղաքական ուժերի հետ, լինելու ենք սահմանամերձ գյուղերում, Արցախը պետք է մշտապես իմանա, որ ինքը երբեք մենակ չէ»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո