Թուրքիայից Ուկրաինա զենքի արտահանումը 30 անգամ աճել է
Ուկրաինան 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից 30 անգամ ավելի շատ զենք է ստացել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալներից։ Ըստ այդմ՝ Թուրքիան 2022-ին Ուկրաինա է արտահանել 59.1 մլն դոլարի զենք-զինամթերք՝ 2021 թվականի առաջին եռամսյակի 1.9 մլն դոլարի դիմաց։
Նշվում է, որ վերջին տարիներին Ուկրաինան թուրքական «Baykar Makina» ընկերությունից գնել է ավելի քան 20 «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարք և հունվարի վերջին պատվիրել ևս 16-ը։ Այս խմբաքանակն առաքվել է մարտի սկզբին։
Ըստ հրապարակված տվյալների՝ Անկարայի ընդհանուր պաշտպանական արտահանումն առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ աճել է 48.6%-ով։ Թուրքիան 2021 թվականին արտահանել է 3.224 մլրդ դոլարի պաշտպանական արտադրանք՝ 41.5 տոկոսով ավելի, քան 2020 թվականին։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել