Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Երեւանը ղարաբաղյան հեռանկարի սպանության եւ հայկական պետականության ինքնասպանության ճանապարհով է գնում․ Մոդեստ Կոլերով

Մենք գիտենք, որ պաշտոնական Երեւանը դե ֆակտո եւ դե յուրե հրաժարվել է Ղարաբաղից եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի տնտեսական վիճակին, իմ կարծիքով, ոչ միայն մարդասիրական նկատառումներից ելնելով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Regnum լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։

«Բայց կան նաեւ տնտեսական նկատառումներ։ Այս 130 միլիարդ դրամը, որը Երեւանը փոխանցում է Ղարաբաղին, կվերածվի եռապատիկ կամ չորս-հինգ անգամ ավելի մեծ գումարի, եթե այս հազարավոր, տասնյակ հազարավոր հայերը ստիպված լինեն փախչել Հայաստան։ Հայաստանը վճարում է այս փողերը, որպեսզի իր ներսում այդ խնդիրները չլուծի։ Դա պարզ է։ Դա բավական ռացիոնալ է, եւ դրանում ոչ մի վատ բան չկա։ Բայց այլ գործոններ այլեւս չկան»,- ասաց Կոլերովը:

Նա նաեւ տարակուսեց, թե ինչ են անում Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, եւ ում ու ինչով են նրանք օգնել։

«Ոչնչով։ Ոչ ոքի։ Նրանք, անշուշտ, օգնում են Երեւանին իր ներկայիս հիմնական խնդրում՝ Ռուսաստանից հեռու մնալու հարցում։ Եթե երեկ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ Լավրովը Մոսկվայում քնքշորեն ժպտում էին միմյանց, ապա դա մեզ չի կարող խաբել։ Դա քաղաքավարություն է: Դուրս շպրտելով Ռուսաստանին ղարաբաղյան հարցից՝ Երեւանը գնում է նախ՝ ղարաբաղյան հեռանկարը սպանելու ճանապարհով, քանի որ Հայաստանը կարող է ազդել դրա վրա, եւ հայոց պետականության ինքնասպանության ճանապարհով, որովհետեւ որքան էլ փոքր լինի Հայաստանում նրանց մասնաբաժինը, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց շահերը հօգուտ Ղարաբաղի, Հայաստանի պետականության ճակատագիրն ուղղակիորեն կախված է Ղարաբաղի ճակատագրից։ Նրանք կարող են միավորել եկամուտը/ծախսը, նրանք գոյություն կունենան, բայց կդադարեն անկախ պետություն լինելուց։ Բոլոր կողմերից շրջապատված լինելով իր նոր զրուցակիցներով՝ Հայաստանը կդառնա Թուրքիայի եւ Ադրբեջանի պրոտեկտորատը»,- ընդգծեց Regnum-ի գլխավոր խմբագիրը։

Նրա խոսքով, պատահական չէ, որ նրանք ասում են, թե Ադրբեջանի կողմից վերջերս բարձրացված բոլոր հարցերին իրենք դեմ չեն։

«Այո,- նրանք ասում են,- Ղարաբաղի մասին պետք է էլի ինչ-որ բան ավելացնել, բայց այս հարցերին դեմ չեն։ Վերջ։ Պիեսն ավարտված է։ Թատրոնն ավարտվեց։ Ռուսաստանն այս դեպքում նրանց պետք չէ։ Ասեմ ավելին՝ Ռուսաստանը շատ խնդիրներ ունի։ Մենք դրանք բոլորը տեսնում ենք, գիտենք, բայց Ռուսաստանի կարիքն առաջին հերթին Հայաստանն ու Ղարաբաղն ունեն։ Պետք չէ ասել, որ Հայաստանն ինչ-որ համաշխարհային պատմական դեր է խաղում Ռուսաստանի համար։ Չի խաղում։ Պետք է անկեղծ լինել: Գյումրիի բա՞զան։ Ի՞նչ դեր է այն խաղում: Ո՞ւմ է նա պաշտպանում: Ռուսաստանի՞ն։ Ոչ։ Ռուսաստանը բազա ունի Աբխազիայում, բազա՝ Հարավային Օսիայում։ Դա ճիշտ է։ Ռուսաստանում այդ մի քանի փորձգետները՝ 5-7 հոգի, որոնք խոսում են Հայաստանի մասին, դա չնչին փոքրամասնություն է, ոչ թե բառիս վատ իմաստով, այլ քանակական առումով։ Դա փոքրամասնություն է։ Ռուսաստանը շատ այլ խնդիրներ ունի։ Եթե ուզում եք, որ հայկական Ղարաբաղը գոյատեւի, դուք պետք է քնեք ու գիշերեք Մոսկվայում եւ համոզեք, որ Ղարաբաղը ողջ է, նա այսպիսին-այնպիսին է։ Նա շահեր ունի՝ ռուսական քաղաքացիություն, ռուսական մշակութային ներկայություն եւ այլն»,- նշեց նա։

Կոլերովը հիշեցրեց, որ ռուս խաղաղապահների մանդատն ավարտվում է 4 տարուց։

«ՄԱԿ-ում ադրբեջանական կողմի այս մանդատը դեռ հստակ ձեւակերպված չէ, եւ ես հայկական կողմից պայքար չեմ տեսնում այս մանրուքի համար… Դա նույնիսկ օրակարգում չկա։ Ոչ ոք նույնիսկ չի խոսում այդ մասին, ոչ ոք նույնիսկ օդը չի ցնցում։ Սակայն երկու տարի անց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռանում է՝ մանդատի ավարտից երկու տարի առաջ։ Դուք պատկերացում ունե՞ք, թե դա ինչ է»,- ասաց նա։

Նրա խոսքով, դա նշանակում է, որ «Լեռնային Ղարաբաղի միակ օրինական վարչակազմը ձեռքերը լվանում է ու անհետանում»։

«Ի՞նչ պետք է անենք մենք։ Ո՞ւմ հետ պետք է աշխատենք: Հայաստանը գոնե ինչ-որ մեկին այս մասին ինչ-որ բան կասե՞ր։ Ոչ։ Նրանք, որ ուզում են մեր ձեռքը տաք կարտոֆիլ գցել, եւ՝ ինքներդ գլուխ հանեք։ Սա կոչվում է համերաշխությո՞ւն։ Սա կոչվում է Ազատ Արցա՞խ։ Ոչ»,- նկատեց Մոդեստ Կոլերովը։

Նա ընդգծեց, որ այս բազմաթիվ հարցերի շուրջ ոչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չեն խոսում։

«Ես սպասում եմ այս հարցի արագ աղետալի զարգացման։ Ես անկեղծ կլինեմ։ Ինձ 99 տոկոսով հետաքրքրում է Ղարաբաղը, քանի որ Հայաստանն իր ընտրությունը կատարել է պետական հեղաշրջման ժամանակ եւ վերջին ընտրությունների ժամանակ։ Հայաստանը քվեարկել է Փաշինյանի օգտին։ Սա նրա ընտրությունն է»,- ամփոփեց փորձագետը։