Ֆինլանդիան եւ Շվեդիան շուտով կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին
Ֆինլանդիան եւ Շվեդիան շուտով կարող են անդամցել ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները CNN-ին հայտնել են, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու մասին քննարկումները չափազանց լուրջ ընթացք են ստացել ուկրաինական ճգնաժամի սրումից հետո:
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ այդ հարցը բարձրացվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների՝ այս շաբաթ կայացած հանդիպմանը, որում ներկա են գտնվել նաեւ Ստոկհոլմը եւ Հելսինկին ներկայացնող ԱԳ նախարարները:
Պաշտոնական անձանց խոսքով՝ քննարկումներն ընդգծում են, թե որքանով է ճգնաժամն ազդել «ՆԱՏՕ-ի վերակենդանացման ու միավորման վրա»:
Պաշտպանական դաշինքին միանալու մասին հասարակական կարծիքը երկու երկրում զգալիորեն փոխվել է այն պատճառով, որ պատերազմն Ուկրաինայում շարունակվում է:
«Եթե նայենք Ֆինլանդիայում եւ Շվեդիայում հասարակական կարծիքին եւ նրան, թե ինչպես է այն փոխվել վերջին վեց շաբաթում, կարծում եմ, որ դա եւս մեկ օրինակ է այն բանի, որ այդ ներխուժումը ռազմավարական ձախողում է դարձել»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ իր երկրի խորհրդարանը մտադիր է առաջիկա շաբաթների ընթացքում քննարկել ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը՝ հավելելով, որ հուսով է, որ այդ քննարկումները կավարտվեն «մինչեւ ամռան կեսերը»:
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն, իր հերթին, մարտի վերջին SVT-ին տված հարցազրույցում չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականությունը:
ԱՄՆ-ում Ֆինլանդիայի դեսպան Միկկո Հաուտալան CNN-ին հայտնել է, որ երկու երկիրը սերտորեն համագործակցում են միամյանց հետ, սակայն յուրաքանչյուր երկիր իր սեփական որոշումը պետք է կայացնի:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են