Դատարանը փոխել է Ելենա Ստեպանենկոյի եւ Եվգենի Պետրոսյանի ունեցվածքի բաժանման որոշումը
Մոսկվայի քաղաքային դատարանը քննել է արտիստուհի Ելենա Ստեպանենկոյի բողոքն ընդդեմ շրջանային դատարանի՝ Եվգենի Պետրոսյանի հետ ամուսնալուծության վարույթի շրջանակներում համատեղ ձեռք բերված գույքը բաժանելու վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայության ներկայացուցչին։
Հայտնի է դարձել, որ դատարանը մասնակիորեն չեղարկել է Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի վճիռը եւ ընդունել է նոր որոշում։
«Հիմնավորումը դեպքի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների ոչ ճիշտ ձեւակերպումն է եղել»,- ասել են մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ գործը քննվել է դռնփակ, ուստի դատարանի որոշման մանրամասները չեն կարող հրապարակվել։
Երգիծաբաններն ամուսնալուծվել են 2018 թվականի նոյեմբերին։ Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են արդեն 33 տարի։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են