Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Ընդդիմության կոչին արձագանքում են Սփյուռքից. ի պաշտպանություն Արցախի ակցիա Տորոնտոյում

Տորոնտոյի հայկական հյուպատոսարանի մոտ հայերը զորակցական հավաք է անցկացրել` ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի:

«Թորոնթոհայութիւնը Արցախի եւ Հայաստանի Կողքին. «Պաշտպանելով Արցախը՝ Պաշտպանենք Հայաստանը» զօրակցական հաւաք

Շաբաթ 9 ապրիլին, Թորոնթոյի Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսարանին առջեւ տեղի ունեցաւ զօրակցական հաւաք՝ ի նպաստ Արցախի եւ Հայաստանի, ներկայութեամբ երիտասարդ հայորդիներու, որոնք բարձրացուցած էին Արցախի եւ Հայաստանի դրօշակները եւ պաստառներ, որոնց վրայ գրուած էր՝ «Ո՛Չ՝ ԶԻՋՈՒՄՆԵՐՈՒՆ», «Ո՛Չ՝ Հայրենազրկումին», «Պաշտպանելով Արցախը՝ Պաշտպանենք Հայաստանը», «Յանուն Արցախի, Փրկե՛նք Հայաստանը», «Սփիւռքը Արցախի Կողքին է», «Նիկոլը չի ներկայացներ հայութեան շահը», «Թուրքն իմ թշնամին է», «Հայաստանը Թրքական Միջանցք Չէ», «Արցախը Ազրպէյճանին Մաս Պիտի Չկազմէ», «Տէր ենք Արցախին, Տէր ենք Հայաստանին», «Համզգային դիմադրութեամբ պիտի հասնինք յաղթանակի», «Յանուն Արցախի, Յանուն Հայաստանի, Յանուն Հայ Ժողովուրդի, պիտի հասնինք յաղթանակի»:

Հաւաքի բացումը կատարեց ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան (ԳԵՄ) «Սիմոն Զաւարեան» մասնաճիւղի անդամ Սերենա Ղազարեանը, որ նշեց, թէ Հայաստանի գործող իշխանութիւնը, արհամարհելով արցախահայութեան դիմագրաւած դժուարութիւնները, ճիգ չի խնայեր Թուրքիոյ եւ Ազրպէյճանի հետ բարելաւելու իր յարաբերութիւնները: Այս բոլորին դիմաց, կառչելով «խաղաղութեան դարաշրջան» գաղափարին, ընդունելի կը համարԷ բանակցային սեղանին դրուած ազրպէյճանական ու թրքական բոլոր նախապայմանները:

Ապա Ղազարեան բացատրեց որ հաւաքը կը նպատակադրէ՝

● Հայաստանի այսօրուան իշխանութիւններուն ցոյց տալ, որ իրենք իրաւունք չունին հայ ժողովուրդի սեփականութիւնը, հայրենիքը, իրաւունքները զիջելու:

● Ամբողջ աշխարհին ցոյց տալ, որ կը բանակցին անձի մը հետ՝ Նիկոլ Փաշինեան անունով, որ չի ներկայացներ ազգը:

● Հանրային միջազգային կարծիքին՝ քաղաքական, դիւանագիտական եւ լրատուամիջոցներուն ուշադրութեան հրաւիրել, թէ ինչ որ տեղի կ՚ունենայ Արցախի մէջ այսօր, մարդու իրաւունքներու եւ ազգերու ազատ ինքնորոշման իրաւունքի յստակ ոտնահարում է եւ միջազգային ընտանիքը իր լռութեամբ մեղսակից է այդ հոլովոյթին:

● Եւ վերջապէս թուրք-ազերի թշնամիին իմացնել, որ հայութեան յանձնառու հատուածը Հայ Դատի պահանջատիրութեան իր անդուլ պայքարը կը շարունակէ անշեղօրէն, աշխարհի չորս ծագերուն:

Խօսքը ուղղելով Փաշինեանին, Ղազարեան ըսաւ. «Ցեղասպանին հետ սեղան նստիլն ու համաձայնութիւններ մշակելը նոր ցեղասպանութիւններու ու կորուստներու առիթ կ'ընձեռէ: Մենք, ցեղասպանութենէ ճողոպրած ժողովուրդի ժառանգներս, ընդվզած ենք եւ չենք ընդունիր մեր տունէն ներս թափանցած պարտուողականութեան ու անձնատուութեան բիծը։ Մենք, սփիւռքի մէջ ծնած եւ հասակ առած երտասարդներս՝ մեր ամբողջական ներուժով, Արցախի եւ Հայաստանի կողքին ենք, հայ զինուորի եւ հայկական բանակի կողքին ենք»։

Ապա, ՀՅԴ «Քրիստափոր» Պատանեկան Միութենէն Դրօ Չարշաֆեանը կարդաց Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Յայտարարութիւնը։

ՀՅԴ «Սողոմոն Թեհլիրեան» կոմիտէի անունով խօսք առաւ Ժան Պալճեան։ Ան յայտնեց, որ ոչ մէկ ընտրուած կառավարութիւն իրաւունք ունի իր երկրին սահմանները հարցականի տակ դնել եւ թէ Փաշինեան ժողովուրդի համաձայնութիւնը չունի հայապատկան հողեր նուիրելու թշնամիին եւ իրաւունք չունի մեր անունով բանակցելու թշնամիին հետ կամ որոշելու մեր հայրենիքին ապագան: Պալճեան աւելցուց՝ «Մե՛նք, Արամ Մանուկեանի, Զօրավար Դրոյի, Գէորգ Չաւուշի, Սերոբ Աղբիւրի, Թաթուլ Կրպէյեանի, Շահէն Մեղրեանի, Կարօտի, Քրիստափոր Արթինի, Գէորգ Հաճեանի ու Ալպերի ընդմէջէն պիտի շարունակենք մեր պայքարը, ստեղծելու ինքնիշխան Արցախ ու անվտանգ Հայրենիք»: Պալճեան լուսարձակի տակ առաւ ամէնուրէք մեր բողոքի ալիքները բարձրացնելու կարեւորութիւնը նշելով որ Պրիւքսէլի մէջ այս իշխանութւինները մէկդի դրին մեր գերիներու եւ անյայտ կորած տղոց թղթածրարը եւ թէ միջազգային քաղաքական կողմերը պէտք է լուծում գտնեն այս հարցին: Ան աւարտեց իր խօսքը ըսելով՝ «Իմ անունս է Հայ, Մականունս Եան, Եռագոյնս միշտ ուժէղ է, Կեցցէ՛ Սփիւռք, Արցախ ու Հայաստան»,-ասվում է հայտարարությունում: