Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

ԵՄ-ն ճանաչում է 2020թ․ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային եւ որոշիչ ջանքերը․ Տոյվո Կլաար

Եվրամիությունը ճանաչում է 2020թ․ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային եւ որոշիչ ջանքերը, ինչպես նաեւ մինչ այժմ կատարած դիվանագիտական աշխատանքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ արձագանքելով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին աշխատել ապագա խաղաղության պայմանագիրը նախապատրաստելու ուղղությամբ, որով, ըստ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության, լուծվելու են անհրաժեշտ բոլոր հարցերը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արդյո՞ք լուծվելու է խաղաղության ապագա պայմանագրով՝ ի թիվս անհրաժեշտ բոլոր հարցերի, ինչպես նշված է հայտարարությունում։ Այս հարցը խաղաղության պայմանագրի հնարավոր բանակցությունների համատեքստում քննարկվե՞լ է։

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ երկրորդ հանդիպման ժամանակ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հիշատակել է նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հայտնած ցանկությունը երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանն արագ անցում կատարելու վերաբերյալ։ Այդ նպատակով որոշվել է հանձնարարել արտգործնախարարներին աշխատել խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որում ներառված կլինեին անհրաժեշտ բոլոր հարցերը։ Չէի ցանկանա թվարկել՝ ինչը ներառված կլինի պայմանագրում, ինչը՝ ոչ։ Վերջին հաշվով, հենց կողմերը պետք է պայմանավորվեն, թե ինչ բովանդակություն պետք է ունենա խաղաղության երկկողմ պայմանագիրը։ Մեր կողմից կարող եմ կրկնել բոլորին հայտնի մեր դիրքորոշումը՝ հօգուտ հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման, որով կլուծվեին արդիական բոլոր հարցերը։ Մեզ հայտնի են տարածաշրջանի ապագայի հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի ունեցած տարաձայնությունները։ Այդ մասին բազմիցս հրապարակավ հայտարարվել է։ Հուսով ենք, որ կողմերին կհաջողվի շրջել հակամարտության էջն ու կառուցողական մասնակցություն ունենալ խաղաղության բանակցություններին։ Եռակողմ երկրորդ հանդիպման ընթացքում Եվրամիությունը վերահաստատել է այդ ուղղությամբ շարժվելու հարցում կողմերին աջակցելու իր պատրաստակամությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ մինչեւ ապրիլի վերջ Սահմանային համատեղ հանձնաժողով ձեւավորել, որը հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում կատարելու մանդատ է ունենալու։ Հնարավոր սահմանագծումը կապ ունի՞ ղարաբաղյան հիմնախնդրի եւ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հետ։ Այս հարցը սահմանագծման համատեքստում քննարկվե՞լ է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնի է Շ․ Միշելի հայտարարությունից, 2021թ․ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը համապատասխան, որոշվել է նաեւ մինչեւ ապրիլի վերջին Սահմանային համատեղ հանձնաժողով ձեւավորել, որը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում եւ սահմանի երկայնքով եւ դրա մոտակայքում անվտանգություն եւ կայունություն ապահովելու մանդատ կունենա։ Շ․ Միշելը վերահաստատել է խորհրդատվական եւ այլ աջակցություն տրամադրելու Եվրամիության պատրաստակամությունը։ Ինչպես տեսնում եք, հայտարարության մեջ հստակ խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ սահմանի մասին։ Սակայն, ինչպես արդեն պատասխանեցի նախորդ հարցին, մենք ընդհանուր առմամբ կարծում ենք, որ անհրաժեշտ է համապարփակ կարգավորում, որը թույլ կտա լուծել ավելի քան 30 տարի տեւած հակամարտության հիմքում ընկած բոլոր հարցերը։

Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցով բանակցություններ կազմակերպելու համար։ Ի՞նչ ձեւաչափերում են ընթանալու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Այս գործընթացում Մինսկի խմբի համանախագահության դերի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Եվրամիությունը։

Ինչպես հայտարարվել է ապրիլի 6-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են իրենց արտգործնախարարներին հանձնարարել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Այդ պատճառով մեր ըմբռնումն այն է, որ այս բանակցությունները նախ եւ առաջ վարելու են երկրների արտգործնախարարները։ Քանի որ մենք խոսում ենք ապագա համապարփակ կարգավորման մասին, մենք կարծում ենք, որ շատ այլ գերատեսչությունների եւ կողմերի ներկայացուցիչների մասնակցություն կպահանջվի։ Իհարկե, մեզ հայտնի է ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների դերի վերաբերյալ Երեւանի դիրքորոշումը։ Երեկ ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը եւս «ողջունեց Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ինչպես նաեւ հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ գործընթացի մեկնարկը»։ ԵԱՀԿ գործող նախագահը նույնպես պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերին։ Եվրամիությունը ողջունում է Բրյուսելյան երկրորդ հանդիպման եւ դրա արդյունքների վերաբերյալ արված դրական բոլոր հայտարարությունները։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիմքը դրվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումների արդյունքում։ Լավրովը եվրոպացի գործընկերներին կոչ է արել հասկանալ դա եւ «խոչընդոտներ չստեղծել»։ Լավրովը նաեւ նշել է, որ Շ․ Միշելի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Ռուսաստանի մասին, իսկ դա, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, «Լեռնային Ղարաբաղի հարցը սեփական ռուսաֆոբ հռետորաբանությունն արտահայտելու նպատակով օգտագործելու Եվրամիության մտադրության մասին է խոսում»։ ՌԴ արտգործնախարարը նաեւ նշել է, որ սահմանագծման/սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողովը Ռուսաստանի խորհրդատվական ներգրավվածությամբ է գործելու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։

Մենք, իհարկե, տեսել ենք Մոսկվայում իր հայաստանցի գործընկեր Ա․ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած մեկնաբանությունները։ Թույլ տվեք չհամաձայնել այս գնահատականներից մի քանիսի հետ։ Մասնավորապես, ինչ վերաբերում է Սահմանային համատեղ հանձնաժողովին, նախագահ Միշելի հայտարարության մեջ հստակ նշված է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ պարտավորությունները «համապատասխանում են 2021թ․ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը»։ Ինչպես տարածաշրջանի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում եմ տարբեր առիթներով ասել, մենք ճանաչում ենք 2020թ․ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային եւ որոշիչ ջանքերը, ինչպես նաեւ մինչ այժմ կատարած դիվանագիտական աշխատանքը։ Բնականաբար, ԵՄ-ն հետաքրքրված է մեր հարեւանությամբ անվտանգության, կայունության եւ բարգավաճման հարցում, եւ ես կարծում եմ, որ մեր ջանքերը փոխլրացնում են ցանկացած այլ ներգրավվածության, որը տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության հասնելու հարցում հայերին եւ ադրբեջանցիներին աջակցելուն է ուղղված։