Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին

Ամենայն հավանականությամբ Մինսկի ձեւաչափին կփոխարինի Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան ձեւաչափը. Արմեն Բադալյան

Փաստացի, տարածաշրջանի մաքրման ուղղությամբ առաջին որոշումը տեղի ունեցավ Ղարաբաղի դեպքում, երբ նշվեց, որ Ֆրանսիան եւ Ամերիկան դուրս են եկել Մինսկի ձեւաչափից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Մինչ որոշ ժամանակ առաջ նշում էինք մեր վերլուծություններում, որ ուկրաինական պատերազմը էական ներգրավվածություն է ունենալու աշխարհի վրա, որովհետեւ ձեւավորվում է նոր աշխարհակարգ՝ Արեւմուտք՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, եւ արեւելք՝ Ռուսաստան եւ նրա դաշնակից Չինաստան, որոնց ուզում են նաեւ միանալ Հնդկաստանը, Իրանը եւ այլն, հիմա այդ երկու դաշինքների միջեւ բախում է տեղի ունենում։ Սա ռուս–ուկրաինական պատերազմ չէ, սա Արեւելք–Արեւմուտք դաշինքների պատերազմ է Ուկրաինայի տարածքում։ Այդ բախումը սկսում է արդեն տարածվել այլ տարածաշրջաններում, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում։ Անընդհատ տեսնում ենք, որ Վրաստանը նշում է, որ Ուկրաինան պետք է միանա այդ դաշինքին, հակառուսական պատժամիջոցներ սահմանի եւ այն, բայց Վրաստանը չի միանում»,- նշեց քաղտեխնոլոգը։

Ըստ Բադալյանի այդ բախման առաջին նշանները երեւաց Լավրով–Միրզոյան հանդիպման ժամանակ, երբ Լավրովը նշեց, որ Մինսկի ձեւաչափից ԱՄՆ–ն եւ Ֆրանսիան հեռանում են.

«Ենթադրում ենք, որ բախումն այստեղ ավելի ուշ տեղի կունենա, երբ Ռուսաստանը Ուկրաինայում կասնի որոշակի հաջողությունների, որոշ գնահատականներով 1-2 ամիս մինչեւ կես տարի հետ, տեղի կունենա Ռուսաստանի դիրքերի ամրապնդում ողջ ԱՊՀ տարածքում, այդ թվում նաեւ ԵԱՏՄ–ում եւ այս տարածաշրջաններում տեղի ունեցող կոնֆլիկտներում, եւ Ռուսաստանը կսկսի տարածաշրջանը մաքրել Արեւմտյան ազդեցությունից։ Ենթադրվում է, որ Արեւմուտքը պետք է մաքվի նաեւ այստեղի կոնֆլիկտներից։ Այսինքն՝ Ռուսաստանը այսպես, թե այնպես Ուկրիանայում հաղթանակից հետո փորձելու էր Մինսկի խմբում իր դիրքը ամրապնդել, սակայն հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ Ռուսաստանը միգուցե համարում է, որ հաջողել է Ուկրաինայում եւ չի պատրաստվում այլեւս սպասել։ Փաստացի տարածաշրջանի մարքման ուղղությամբ առաջին որոշումը տեղի ունեցավ Ղարաբաղի դեպքում, երբ նշվեց, որ Ֆրանսիան եւ Ամերիկան դուրս են եկել այդ ձեւաչափից»։

Արմեն Բադալյանի խոսքով՝ սա միայն ձեւաչափի փոփոխություն չէ, այս ձեւաչափը, ըստ նրա, թույլ էր տալիս Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ–ին, այս գործընթացն օգտագործելով, իրենց դիրքեր ամրապնդել Հարավային Կովկասում եւ հարակից տարածքներում. «Այսինքն՝ ածանցյալ ձեւով հարաբերություններ հստակեցնել Իրանի եւ Թուրքիայի հետ։ Բայց Ռուսաստանը երեկ հստակ հասկացրեց, որ այս տարածաշրջանում այլեւս չի հանդուրժելու Ֆրանսիայի կամ ԱՄՆ–ի ներկայությունը, այդ պատճառով այս ձեւաչափը լուծարվում է»։

Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ Մինսկի ձեւաչափին կփոխարինի Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան ձեւաչափը. «Որովհետեւ բրուսելյան հանդիպումից հետո Ռուսաստանի ներկայացուցիչները նշել են, որ խաղաղությունը դեռեւս շատ հեռու է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն է որոշելու՝ այստեղ երբ կլինի խաղաղություն»։

Բադալյանն ընդգծեց՝ այստեղ երկու կարեւոր հարց կա. առաջինը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. «Որքան էլ Ադրբեջանն ասի, որ լուծել է այդ հարցը, Ռուսաստանը հասկացրել է, որ ինքը կհամարի Ղարաբաղի հարցը լուծված, երբ դա կհամապատասխանի իր շահերին, եւ կապ չունի, թե Հայաստանն ու Ադրբեջանը միասին կամ առաջին, բացահայտ կամ ոչ բացահայտ ինչ կպայմանավորվեն։ Երկրորդ հարցը կապված է խաղաղապահների ներկայության հետ։ Ռուսաստանը ձգտելու է խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում ապահովել առնվազն 49 տարով։ Կարող է նաեւ ծագել Ղարաբաղի տարածքի հարց, որովհետեւ այն, ինչ մնացել է, ինքնաբավ չէ, կան նաեւ Հադրութի, Շուշիի, Լաչինի եւ Քարվաճառի շրջանները, որոնք անկախ նրանից, թե ում տարածքում են գտնվում, Ռուսաստանը դրանց մասով դեռ վերջնական որոշում չի կայացրել»։

Ըստ քաղտեխնոլոգի՝ սա նշանակում է, որ առաջին անգամ մոտեցումների բախում է տեղի ունենում. «Հայկական կողմն ասում է, որ մենք համաձայն չենք սրա հետ, մենք ԱՄՆ–ի եւ Ֆրանսիայի հետ կապերը չենք խզում եւ նրանց գործընկերներն ենք։ Ռուսական իշխանությունները, չի բացառվում, որ Ուկրաինայում հաջողությունից հետո Հայաստանում իշխանության փոփոխության խնդիրներ կարող է դնել, ինչը արդեն Հայաստանի իշխանությունների համար վտանգավոր է, այդ պատճառով նրանք հստակ ասացին՝ մենք Արեւմուտքի աջակցությունն ենք ակնկալում։ Այս շրջանում բրիտանացիպտգամավորներ են գալիս Հայաստան, այցելում Սյունքի եւ աջակցություն հայտնում ներկա իշխանություններին»։