Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը դեռ կարելի է փրկել. Արմեն Աշոտյան

Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի չեղարկումը կարող է նաեւ արխիվային դարձնել կարգավորման այն փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ մինչեւ 2018 թվականը հանդիսացել են կարգավորման ուղենիշային քարտեզ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով, երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը:

«Այն, որ հակամարտությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, որը դրսեւորվում է Ուկրաինայում, ազդեցություն է ունենալու Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա, ինձ համար տեսանելի էր դեռեւես շաբաթներ առաջ, ինչի մասին զգուշացնում էի, Ռուսաստանի` ԵԱՀԿ անդամակցության եւ ԵԱՀԿ շրջանակներում աշխատանքների շարունակության համատեքստում: Ակնհայտ էր որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը ոչ միայն միջազգային միակ ձեւաչափն է, ով ունի մանդատ արցախյան կարգավորմամբ զբաղվելու, այլ նաեւ հայկական կողմերի շահերը ընկալող ֆորմատ է, որի հիմնարար սկզբունքները եւ տարրերը, որ բացահայտվել են 2009 թվականից սկսած, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման հիման վրա կարգավորման սկզբունքը հայկական կողմի կարմիր գծերի ներառում էր իրականացնում: Ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի չեղարկումը կարող է նաեւ արխիվային դարձնել կարգավորման այն փաստաթղթերը, որոնք տարիներ շարունակ մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ մինչեւ 2018 թվականը հանդիսացել են կարգավորման ուղենիշային քարտեզ»:

Աշոտյանը բնական է համարում, որ այս փոփոխությունը վտանգներ կառաջացնի հայկական կողմերի համար. «Քանզի գլոբալ հակամարտության մեջ Արեւմուտքի եւ Ռուսաստանի խախտված եռանախագահությունը բերելու է մի կողմից գեոպոլիտիկ ճնշումների մեծացմանը` արցախյանն կարգավորման շուրջ, այդ թվում չակերտավոր «քաղաքական խանդի» տեսարանների եւ կամ-կամի սկբունքների կիրառման, մյուս կողմից նաեւ հարցականի տակ է դնում հայկական կողմի համար ընդունելի կարմիր գծերի քաղաքականությունը. խոսքը գնում է ինքնորոշման իրավունքի ներառման մասին, որպես կարգավորման սկզբունքի»:

Նրա խոսքով` լավրովյան հայտարարությունն, իհարկե, իր ենթատեքստն ունի: «Կարծում եմ, որ ռուսական կողմն այս գլոբալ հակամարտության մեջ Արեւմուտքի հետ մի կողմից վա-բանկ է գնում, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին դնելով փաստի առաջ, որ կամ համարգործակցում ենք այդ թվում արցախյան ուղղությամբ, կամ առհասարակ խզում են բոլոր տեսակի անվտանգային եւ ռեգիոնալ քննարկումները այդ երկու ուժի կենտրոնների հետ, կամ մյուս կողմից վա բանկ է գնում, որպեսզի խնդրի կարգավորման համար կիրառի ասպես կոչված կամ-կամ սկզբունքը, հատկապես հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո ռուսական հեղինակությամբ երեք համատեղ հայտարարությունները: Ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության կարգավորման համար ջանքեր է պետք գործադրել կարծում եմ արեւմուտքը ներկայացնող կողմի հետ որպեսզի ռուսական կողմի հետ այնուհանդերձ արցախյան հարցի շուրջ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը պահպանելու ջանքեր գործադրեն: Լավրովյան հայտարարությունից հետո պարզ էր դառնում, որ դա ոչ թե ռուսական կողմի նախաձեռնությունն էր, այլ արեւմուտքի քայլերի առնվազն մեկնաբանությունը կամ փաստագրում, հետեւաբար այստեղ պետք է ամեն ջանք իրականացնել, որպեսզի ուկրաինական ճգնաժամը չազդի մեզ վրա այս ճակատարգրական ձեւով»,- հավելեց նա:

ՀՀԿ փոխնախագահը կարծում է Ռուսաստանը դրան, այնուհանդերձ, պատրաստ է ստեղծված իրավիճակին. «Նամանավանդ, որ կան թույլ, բայց պոզիտիվ սիգնալներ, մասնավորապես ամերիկյան պաշտոնյա Սալիվանը մի քանի օր առաջ հայտարարել է, որ անկախ ուկրաինական ճգնաժամից ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգային հարցերի շուրջ երկխոսել Ռուսաստանի հետ, բացի դրանից Փառուխի եւ Քարագլխի վերջին դեպքերի առնչությամբ մենք մի կողմից չտեսանք Մինսկի խմբի համանախագահերի հայտարարություն, ինչն արդեն ահազանգ էր այն մասին, որ այդ ձեւաչափը վտանգված է, բայց տեսանք համանախագահ երկրների առանձին արձագանքներ ադրբեջանական ոտնձգությունների կապակցությամբ, որոնք բավականին ունիսոն էին եւ միանշանակ, մյուս կողմից կա նաեւ այլ փորձ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ գերտերություններն այնուհանադերձ շարունակում են որոշակի ձեւաչափով իրենց համատեղ աշխատանքը եւ այստեղ կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության կլինիկական մահի փուլ կարող ենք արձանագրել, բայց ոչ կենսաբանական, հետեւաբար այդ ձեւաչափը դեռ կարելի է փրկել, հատկապես հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմն է տարիներ շարունակ ջանքեր գործադրել եւ հետպատերազմյան շրջանում ավելի ընդգծել, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի կարիք չունի, այնինչ մնացած բոլոր միջազգայիյն ինտիտուտները պարբերաբար այդ ձեւաչափի կարեւորության մասին բարձրաձայնում էին» :

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ հայկական կողմը համարժեք դիվանագիտական աշխատանք այս ընթացքում չի իրականացրել, ճիշտ հակառակը. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն իրականացրել են բացառապես պարտվողական աշխատանք, պատահական չէ, որ նույն Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ ինքնորոշման իավունքի մասին խոսել են 2021 թվականի ապրիլին դրանից հետո հայկական կողմն է, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո որդեգրել է պարտվողական քաղաքականություն, Արցախից փաստացի հրաժարվելու քաղաքականություն եւ այս ձեւաչափի առաջխաղացման Մինսկի խմբի համնախագահության պաշտպանության ջանքերով հանդես չի եկել, դրա ամենավառ ու ցցուն արտահայտություններից մեկն այն է, որ Եվրոպական խորհդի նախագահ Շառլ Միշելի եզրափակիչ հայտարարության մեջ բացակայում էր Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի կարեւորման դրույթը, կամ արցախյան հակամարտության հետագա կարգավորման այս ձեւաչափի կարեւորումը: Սա վկայում է այն մասին, որ քանի դեռ հայկական կողմը ներկայացված է Նիկոլ Փաշինյանով եւ իրեն սպասարկող անհեռատես, անհայրենիք եւ կիսագրագետ պաշտոնյաներով հայկական կողմը դատապարտված է լինելու հետեւելու գործընթացներին եւ ունակ չի լինելու պաշտպանել սեփական շահերը , դրա մասին վկայեց նաեւ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ միրզոյանի երեկկվա խղճուկ բեմելը Մոսկվայում»: