Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Տեսանյութեր

Էդմոնին ասել եմ՝ եթե Նիկոլն ուզում ա, թող իր ընտանիքը տանի, տա Ալիևին, մենք չենք ուզում». Արցախցի

168.am-ը գրում է.

«Երեկ տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Ստեփանակերտի շուկայում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանի հետ թեժ զրույց ունենում մի խումբ արցախցիներ:

168.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի շուկայի աշխատակից Սիլվա Դանիելյանը, ով ներկա է գտնվել այդ զրույցին, ասաց՝ շատ թեժ է անցել իրենց հանդիպումը Էդմոն Մարուքյանի հետ:

«Ես անձամբ մոտեցել եմ նրան, ասել՝ դու սկզբից Փաշինյանի մարդը չես եղել, կռվեցիք, իրար քացով խփեցիք Ազգային ժողովում, իրար ինչ ասես՝ ասեցիք, հիմա այդ ի՞նչ եղավ, պատճառն ի՞նչ է, որ եկել ես, գովում ես իրեն: Պաշտոն է տվել, դրա համա՞ր, ապրելու խնդիր չունես, չէ՞…»,- ասաց Սիլվա Դանիելյանը՝ հավելելով, որ Էդմոն Մարուքյանից ստացել է պատասխան՝ ուղղակի չենք ուզում պատերազմ լինի նորից, կրկին զոհեր ու ավերածություններ լինեն:

Ստեփանակերտի շուկայում Էդմոն Մարուքյանի զրուցակիցները հարցրել են նաև՝ ինչո՞ւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ Արցախ չի եկել, ինչո՞ւ չի հետաքրքրվում գերիների խնդրով:

«Հերիք չէ՞ր այն ամենը, ինչ բերեց Արցախի գլխին: Երեկ՝ Խրամորթը, այսօր՝ Փարուխը, ի՞նչ է լինելու վաղը: Մենք չենք ուզում լինել Ադրբեջանի կազմում: Դա բացառված է»,- Էդմոն Մարուքյանի հետ իրենց զրույցի մանրամասները հայտնեց Սիլվա Դանիելյանը:

Ըստ նրա՝ շուկայի վերևի հատվածում իրենց զրույցից հետո, մի խումբ էլ իրենց հարցերը Էդմոն Մարուքյանին ուղղել են արդեն ներքևում:

«Մարդիկ այնպես էին վրա տվել, շուկայի հետևի կողմով փախավ: Մենակ էր եկել շուկա, սովորաբար, որ միշտ գալիս էր, մտնում էր շուկա, ժենգյալով հաց գնում, թթու էր վերցնում, զրուցում էր մարդկանց հետ: Այսօր ամեն անգամվա պես չէր: Ժողովուրդը վրդովված էր: Բոլորս հավաքվեցինք»,- ասաց ստեփանակերտցի Սիլվա Դանիելյանը:

Հարցին՝ չի՞ վախենում իր ակտիվ քաղաքական դիրքորոշման համար, արցախցի կինն ասաց՝ ոչնչից չեմ վախենում:

«Ես միշտ էլ ասել եմ, ինչ մտածել եմ: Էդմոն Մարուքյանի հետ կռվել եմ, լավ եմ արել, որովհետև ինքը նիկոլական է: Մենք չենք ուզում լինել Ադրբեջանի կազմում: Մեր կամքն այն է, որ հանրաքվե անենք, մտնենք Ռուսաստանի կազմի մեջ, որ Ռուսաստանը մեր անվտանգությունն ապահովի, մենք ապրենք»,- ասաց Սիլվա Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այսօր այդ հարցով հանրահավաք է սպասվում Ստեփանակերտում:

«Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է տալ Ադրբեջանին, մենք չենք ուզում: Այստեղ խոսում են, որ նա արդեն ստորագրել է այդ փաստաթուղթը ու ապրիլի 6-ին գնում է, որ հաստատի: Եսիմ, չգիտեմ… Գիտե՞ք՝ ինչ խուճապ է այստեղ, մարդիկ ինչքան վախեցած են: Ո՞վ կուզի՝ թուրքի հետ միանա, թուրքի հետ ապրի»,- ասաց Սիլվա Դանիելյանը:

Արցախցիները, ըստ նրա, չեն հասկանում՝ այդքան երիտասարդ տղաների կյանքեր ինչո՞ւ զոհեցին:

«Տալիս էիր, սկզբից տայիր: Դու ինքդ էիր ասում՝ զրոյական կետից եմ սկսում: Ասում էիր՝ Սերժն ո՞վ է, Ռոբերտն ո՞վ է, ես իմ կետից եմ սկսում… Ես Մարուքյանին սա էլ եմ ասել: Ասել եմ՝ լսիր, Մարտի 1-ի հանցագործը հենց ինքն է, հրահրողն ու դրդողն ինքն է եղել: Տեսանյութում էլ է ասում՝ Երևանը պետք է ազատագրենք Ղարաբաղի տականքներից: Ինքը վատթարագույնն է արել: Փաշինյանի համար Շուշին դժգույն էր, Քարագլուխը մեզ պետք չէր, բա քեզ ի՞նչ է պետք: Էդմոնին ասել եմ՝ եթե Նիկոլն ուզում ա, թող իր ընտանիքը տանի, տա Ալիևին, մենք չենք ուզում, մեզ պետք չի»,- եզրափակեց Սիլվա Դանիելյանը»: