Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ. Ղարիբաշվիլի
Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ: Այս մասին այսօր Աջարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Ղարիբաշվիլին բազմիցս կրկնել է, որ Վրաստանը չի միանալու հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դա հակասում է երկրի ազգային շահերին:
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ պարզաբանել: Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանում Վրաստանի կողմից տեղի չի ունենա: Մենք, մեր թիմը առաջնորդվում ենք մեր երկրի ազգային շահերով, մեր ժողովրդի շահերով»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վերջինս հավելել է, որ վերջին 30 տարում Վրաստանի տարածքում երեք անգամ ռազմական հակամարտություններ են տեղի ունեցել: Ղարիբաշվիլին կարծում է, որ սխալները չկրկնելու համար մեծ զգուշություն է պետք դրսեւորել:
«Մեր քաղաքականությունն ուղղված է խաղաղությանը: Մենք խաղաղություն, կայունություն եւ զարգացում ենք ցանկանում: Դա այսօր պետք է մեր երկրին, պատերազմը ոչ մեկին պետք չէ: Ցանկացած հայրենասեր ղեկավար պետք է անի ամեն ինչ պատերազմից խուսափելու համար»,- ասել է վրացի վարչապետը:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են