Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններից, շարունակում են խախտել իրենց պարտավորությունները և չեն դադարեցնում ագրեսիվ
գործողությունները, մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք հստակ
քաղաքական քայլեր, որոնք երաշխավորում են Արցախի ժողովրդի կողմից իր
հավաքական իրավունքների և մարդու ազատությունների իրացումը՝ առանց որևէ
սահմանափակումների: Այս մասին  ասվում է Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան
ագրեսիայի 6-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության ԱԳՆ տարածած հայտարարությունում:
«6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված
ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման
մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995
թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի
Հանրապետության վրա։
4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով
հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի
կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և
չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը, Ռուսաստանի
Դաշնության միջնորդությամբ, ստիպված եղավ դադարեցնել ռազմական
գործողությունները։ Այնուամենայնիվ, Արցախի սահմանամերձ բնակավայրերի
թիրախավորումը շարունակվեց մինչև ապրիլի վերջ։
Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով․ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են
խոշտանգումներ, կանխամտածված սպանություններ և մարմինների անարգումներ
ինչպես Արցախի Հանրապետության զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական
բնակչության նկատմամբ։
2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ, այդ թվում նաև՝ ստուգելու
միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության և
միջազգային պարտավորությունների խախտման կապակցությամբ։ Այն փաստը, որ
վերոհիշյալ ապօրինի գործողությունները Բաքվի համար որևէ լուրջ քաղաքական և
իրավական հետևանքներ չունեցան, էլ ավելի ամրապնդեց Ադրբեջանի
իշխանությունների վստահությունն առ այն, որ ամեն ինչ թույլատրելի է, և ուժը
գերիշխում է միջազգային իրավունքի նկատմամբ։
Ինչպես 2016 թ․ ապրիլյան պատերազմը, այնպես էլ 2020 թ․ Ադրբեջանի
44-օրյա ագրեսիան, չնայած տեղային բնույթին, իսկական փորձություն դարձան
միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Ագրեսիվ
պատերազմների սանձազերծման անպատժելիությունը հանգեցրեց միջազգային
իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների սասանման, ինչպիսիք են ուժի
չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, միջազգային պարտավորությունների
բարեխիղճ կատարումը և այլն։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են
ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ
բանակցություններից, շարունակում են խախտել իրենց պարտավորությունները և
չեն դադարեցնում ագրեսիվ գործողությունները, մենք միջազգային հանրությունից
ակնկալում ենք հստակ քաղաքական քայլեր, որոնք երաշխավորում են Արցախի
ժողովրդի կողմից իր հավաքական իրավունքների և մարդու ազատությունների
իրացումը՝ առանց որևէ սահմանափակումների»: