Չինաստանն ԱՄՆ-ին համարում է ուկրաինական ճգնաժամի գլխավոր հրահրողն ու մեղավորը
Չինաստանը կրկին քննադատել է Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական պատերազմի համար պատասխանատու է անվանել ԱՄՆ-ին։
«Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների միջոցով խնդիրների լուծմանը»,- ասել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը։
Նրա խոսքով՝ Պեկինը չի ընտրի «յուրային-օտար» մոտեցում: «Մենք պետք է դիմակայենք «սառը պատերազմի» մտածողությանը եւ արգելափակենք առճակատումը: Որպես ուկրաինական ճգնաժամի մեղավոր եւ գլխավոր հրահրող՝ ԱՄՆ-ն 1999թ․ ի վեր վերջին երկու տասնամյակների ընթացքում հանգեցրել է ՆԱՏՕ-ի մասնակցության դեպի արեւելք ընդլայնման հինգ փուլերի»,- ասել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը գրեթե կրկնապատկվել է՝ 16-ից հասնելով 30 երկրի:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են