Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու միջոցներ են առաջարկել Ռուսաստանին
Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու միջոցներ եւ համագործակցություն են առաջարկել Ռուսաստանին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով ղեկավարի տեղակալ Մոհսեն Քարիմին։
Նրա խոսքով՝ Իրանը՝ հիմնվելով վերջին տարիներին պատժամիջոցների տակ գտնվելու իր հարուստ փորձից, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել ամերիկյան գերիշխանության եւ թշնամական երկրների ազդեցությունից դուրս գալու համար, ինչն առաջարկում է ռուսական կողմին։
Նրա խոսքով՝ այս ընթացքում Թեհրանին հաջողվել է տնտեսության բոլոր ոլորտներում սեփական ապրանքների արտադրություն իրականացնել։ Ընդ որում, Իրանը բարձր մակարդակի վրա է պահում նաեւ արտաքին առեւտրային գործառնությունները։ Նա նշել է, որ հաշվի առնելով Արեւմուտքի պատժամիջոցները եւ եվրոպական երկրների հետ առեւտուր անելու հնարավորության բացակայությունը՝ Իրանն ամբողջությամբ շրջվել է դեպի ասիական տարածաշրջան, մասնավորապես՝ Չինաստան։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը