Ռուսաստանը պարենային ապրանքներ կմատակարարի միայն բարեկամ երկրներին. Դմիտրի Մեդվեդեւ
Ռուսաստանը պարենային ապրանքներ կմատակարարի միայն բարեկամ երկրներին: Այս մասին իր Telegram ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը հացահատիկի ամենամեծ արտադրողն է՝ Հնդկաստանի եւ Չինաստանի հետ միասին։ Իսկ վերջին տարիներին՝ ցորենի խոշորագույն արտահանողը։ «Այնպես ստացվեց, որ շատ երկրների պարենային անվտանգությունը կախված է մեր մատակարարումներից։ Ստացվում է, որ մեր պարենը մեր լուռ զենքն է։ Լուռ, բայց՝ ահարկու: Իսկ եթե ինչ-որ մեկը չգիտի կամ մոռացել է, ապա մեր գյուղմթերքի արտահանումը գերազանցում է իրական սպառազինության արտահանումը. այն անցյալ տարի ավելի քան 37 միլիարդ դոլար է կազմել:
Հաշվի առնելով արեւմտյան երկրների կողմից մեր դեմ կիրառվող համընդհանուր պատժամիջոցները, նշեմ Ռուսաստանի պարենային անվտանգության հետ կապված մի քանի պարզ, բայց կարեւոր կետ:
Առաջին. բազմազան ու համեղ ռուսական արտադրանքը բավական է մեր ներքին կարիքները լիովին բավարարելու համար։
Երկրորդ. սննդի մատակարարումների առաջնահերթությունը մեր ներքին շուկան է։ Եւ գների վերահսկումը:
Ընդ որում, պետությունը կշարունակի մեծածավալ եւ համակարգված օգնությունը ֆերմերներին։
Երրորդ. սնունդ եւ բերք կմատակարարենք միայն մեր բարեկամներին (բարեբախտաբար, նրանք շատ են եւ ընդհանրապես Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում չեն գտնվում): Մենք կվաճառենք ե՛ւ ռուբլով, ե՛ւ նրանց ազգային արժույթով՝ համաձայնեցված համամասնությամբ։
Չորրորդ. մենք մեր մթերքները ու գյուղմթերքը մեր թշնամիներին չենք մատակարարի: Եւ մենք նրանցից ոչինչ չենք գնի (չնայած 2014-ից ոչինչ չենք գնել, իսկ ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը կարելի է ավելի ընդլայնել):
Ստացվում է, որ նախաճաշն ինքներս կուտենք: Ճաշը գուցե կկիսենք բարեկամների հետ: Իսկ ընթրիքը թշնամիներին չենք տա: Կդիմանան»։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են