Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Հայաստանի ներկա իրավիճակի համար պատասխանատու է երկրի կառավարությունը. «Ապագա Հայկականը»

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը հանդես է եկել բաց նամակով` ուղղված Վահագն Խաչատուրյանին, Նիկոլ Փաշինյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Մեծի Տանն Արամ Ա Կիլիկիո Կաթողիկոսին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Ալեն Սիմոնյանին և Հայաստանում ու Սփյուռքում ընտրված ու նշանակված այլ ղեկավարներին։

«Դեռևս շատ ուշ չէ համախմբվելու և փրկելու մեր ապագան» վերնագրված բաց նամակում մասնավորապես ասված է.

«Հայ ժողովուրդն ապրում է վերջին հարյուրամյակի իր պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկը։ Ամբողջ աշխարհն է ենթարկվում ցնցումների և խոշոր վերափոխումների։ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց տարածաշրջանային ու համաշխարհային աղետաբեր զարգացումները վերստին մեծացրել են մեր հայրենիքի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքները։

Ժամանակն է, որ համախմբվենք և հրատապ պաշտպանենք ներկան՝ փրկելու համար մեր ապագան։ Դա մեր՝ ցեղասպանությունը վերապրածների ժառանգների պարտքն է մեր նախնիներին։ Դա մեր պարտքն է մեր զավակներին, մեր թոռներին, մեր մշակույթին ու պատմությանը:

Մեր ազգի և հայրենիքի առջև ծառացած են բազմաբնույթ մարտահրավերներ.

• Արցախը վտանգված է, նրա բնակչությունը առերեսվում է ֆիզիկական ու սոցիալական անվտանգության ամենօրյա սպառնալիքների՝ առանց իր ապագայի որևէ որոշակիության։

• Թուրքիան ու Ադրբեջանը՝ դաշնակցաբար, շարունակում են Հայաստանին առավելագույն կորուստներ պարտադրելու իրենց քաղաքականությունը։ Նրանց հետ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել հարկադրված համաձայնությունների, որոնք էլ ավելի կվտանգեն մեր իսկ հայրենիքում հարատևող պետություն կառուցելու մեր կարողությունը:

• Տնտեսական զարգացումը Հայաստանում անբավարար է և ունակ չէ հոգալ մեր ազգային անվտանգության ապահովման կարիքները։ Ավելի վատ՝ այժմ կանգնած ենք աշխարհաքաղաքական լրջագույն սպառնալիքների, պատերազմների, համավարակի և պատժամիջոցների վտանգների առջև:

• Հայաստանն ու Սփյուռքը չեն կարողացել արդյունավետ գործընկերություն հաստատելու ուղիներ գտնել Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում։ Սփյուռքի ցանցային համակարգերը և կուտակված փորձառությունը հիմնականում կտրված են մնում մեր հայրենիքի հրատապ կարիքներից:

Հայաստանի ներկա իրավիճակի համար պատասխանատու է երկրի ընտրված կառավարությունը։ Սակայն այն գործողությունները, որ կառավարությունն այժմ ձեռնարկում է և կամ չի ձեռնարկում, իրենց ներգործությունը կունենան ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի ապագայի վրա։ Պատմական այս պահին, բոլոր ընտրված և նշանակված ղեկավարները, մեր ընթացքը դեպի բարեկեցիկ ապագա առաջնորդելիս, պետք է ավելի լայն պատասխանատվություն ստանձնեն, օգտագործեն ողջ ժողովրդի ներուժը և հաշվետու լինեն երկրի ու արտերկրի հայությանը։

Այսօր մենք պետք է Ո՛Չ ասենք քարացած մտածողությանը, Ո՛Չ՝ մեր գոյու¬թյան իրական սպառնալիքների թերագնահատմանը, Ո՛Չ՝ անտարբերու¬թյանն ու անգործությանը։

Ներկայիս այս իրողությունների հանդիման մենք խիստ կարիքն ունենք այնպիսի առաջնորդության ու առաջնորդների, որոնք կհաղորդակցվեն, բայց նաև կլսեն, կներգրավեն ու կմիավորեն ազգը, կհամատեղեն ռեսուրսները և կգործեն միասին՝ հասկանալով, որ ոչ մի խումբ կամ քաղաքական կուսակցություն միայնակ չպետք է որոշումներ կայացնի:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունն ընդունում է պատմական այս պատասխանատվությունը և պատրաստ է իր ներդրումն ունենալ ցանկացած հնարավոր միջոցով:

Դեռևս շատ ուշ չէ համախմբվելու համար։ Մենք ոչ թե հանդիսատեսներ ենք, այլ վերապրողների ազգ: Վաղուց ժամանակն է ներգրավվելու պայքարի մեջ՝ փրկելու մեր հավաքական ապագան»։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որի նպատակն է աշխատել Հայաստանի և հայության ապագան հավաքական կերպով ապահովելու ուղղությամբ: Այն հիմնադրվել է վեց համանախաձեռնողների՝ Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի, Նուբար Աֆեյանի, Արամ Բեկչյանի, Դավիթ Թավադյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից: Նախաձեռնությունը հիմնադրվել է 2020 թվականի ապրիլին, նրան աջակցում են ավելի քան 109 հազար անձինք 108 երկրներից: Նախաձեռնությունը հռչակել է 15 նպատակներ, որոնք ծառայելու են Հայաստանի և հայության զարգացմանը՝ որպես հիմնասյուներ:

Այս տարվա փետրվարի 21-ին ստեղծվել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը՝ համակարգելու հանրային նախաձեռնությունը։ Հիմնադրամի գործադիր տնօրենն է Արտակ Ապիտոնյանը։