Շներն ու կապիկները նախընտրում են բարի մարդկանց․հետազոտություն
Կապիկներն ու շները ունակ են գնահատել մարդու արարքները, պարզել են գիտնականները իրենց փորձերի արդյունքում։ Ավելին, նրանք համակրում են բարի ու կարեկից մարդկանց, գրում է The Daily Mail–ը։
Կապիկների մասնակցությամբ փորձի ժամանակ դերասանը ձեւացրել է, որ չի կարողանում բացել այն արկղը, որտեղ խաղալիք է դրված։ Նա օգնություն է խնդրել մեկ այլ դերասանից, վերջինն էլ մի դեպքում համաձայնել է, մյուս դեպքում՝ ոչ։ Հետո երկու դերասանները կապիկներին ուտելիք են առաջարկել։ Եթե երկրորդ դերասանը օգնել էր բացել արկղը, կապիկները նրանց ձեռքից վերցնում էին ուտելիքը, իսկ եթե ոչ՝ միայն առաջին դերասանից էին ուտելիք վերցնում։ Մեկ այլ փորձի ժամանակ դերասաններից մեկը մյուսին պետք է տար փուչիկներ, իսկ հետո փորձեր դրանք հետ ստանալ։ Կապիկների հետագա արձագանքը նույնն է եղել։
Իսկ շների մասնակցությամբ փորձի ժամանակ կենդանու տերը փորձել է բացել տուփը ՝ մեկ կամ երկու դերասանի ներկայությամբ։ Նրանցից մեկը համաձայնում էր օգնել, իսկ մյուսը առհասարակ չէր արձագանքում օգնության խնդրանքին։ Իսկ հետո, երբ նրանք շներին կեր էին հյուրասիրում, կենդանիները ուտում էին այն դերասանի ձեռքից, որը օգնել է իրենց տիրոջը։ Հետազոտության հեղինակների կարծիքով ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ կապիկներն ու շներն ունակ են գնահատել ուրիշի արարքները։ Ավելին, վայրի բնության մեջ կապիկները դա անում են իրենց սոցիալական խմբերի ներսում։ Իսկ շները սովորել են գնահատել մարդու վարքագիծը նրա հետ երկարատեւ մտերմության շնորհիվ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը