Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Gen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունը Սթարմերը հրաժարական է տվել Ադրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվել Աշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին Կիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետ Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր Որտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան Ավինյան Մեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. Ավինյան Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

Gen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան
Հայաստան

Ռուսաստանը Արցախի ՊԲ-ի հետ համատեղ հատուկ պատասխան է տալու Ադրբեջանին, և այս իրավիճակից շահող ենք դուրս գալու

Ադրբեջանական կողմը մեծ հավանականության կգնա ռազմական լայն էսկալացիայի Արցախի և Հայաստանի սահմաններին, չի բացառվում՝ հենց Նախիջևանի ուղղությամբ:

Միակ զսպող գործոնը ռուսական և իրանական ուժերն են, այս պահի դրությամբ այդ երկու գործոնն է, որ դեռևս հետ է պահում Ադրբեջանին, Ռուսաստանը և Իրանն այս պահին իրենց վրա են վերցրել Հայոց պետականության շահերի պաշտպանումը, քանի որ այստեղ կա կապիտուլյանտական ռեժիմ, որը անգլոսաքսոնական, հայկականից էապես տարբերվող օրակարգ է սպասարկում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Ինչ վերաբերում է Արցախում հակառակորդի շարունակական սադրանքներին ՝ փորձագետն արձանագրեց՝ Ադրբեջանի նպատակն է անգլոսաքսոնական ուղղորդմամբ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի բեկումնային փուլում, միաժամանակ օգտվելով առիթից Ադրբեջանն անում է հնարավոր ամեն բան՝ Արցախը հայաթափելու և հնարավորինս մեծ տարածք պոկելու համար.

«Ըստ էության՝ ադրբեջանական կողմի այս քայլերը համահունչ են Հայաստանի կապիտուլյանտական ռեժիմի նպատակներին, որովհետև Ադրբեջանի ագրեսիվ քայլերի վրա հիմնվելով է, որ նրանք պետք է գնան ազգադավ զիջումների և հիմնավորեն, թե Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիան կանխելու միակ ելքը բանակցել, զիջել, ամեն ինչ հանձնելն է, այսինքն՝ ադրբեջանական ագրեսիան որպես ապացույց մատուցեն հասարակությանը, ահաբեկեն նոր պատերազմով և այս ֆոնին գնան նոր զիջումների՝ վստահ լինելով, որ իրենց որևէ մեկը չի ընդդիման »,-ասաց փորձագետը

Զրուցակիցը մեզ հետ զրույցում բարձ գնահատեց ռուսական կողմի քայլերը՝ Արցախում ստեղծված իրավիճակը լուծելու ուղղությամբ:

Ըստ Ջամալյանի՝ ռուսական կողմն այս օրերին լուրջ քայլեր է ձեռնարկել, որի արդյունքում հնարավոր է եղել կանխել Ադրբեջանի առաջխաղացումը Փառուխում, ավելին, փորձագետը պնդեց՝ այն, որ Քարագլուխը ամբողջովին չի անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, այստեղ ևս առկա է ռուսական «անտեսանելի աջակցությունը».

«Ամենայն հարգանքով ՀՀ զինված ուժերի և Արցախի ՊԲ-ի հանդեպ՝ նրանց մարտունակությունն անգամ այս պահին բավարար է լոկալ մարտական գործողություններում հաջողության հասնելու համար, բարոյակամային որակների մասին խոսք չկա, մեր բանակը կոտրված չէ, ունակ է իր խոսքն ասելու, մենք Արցախում ունենք մարտունակ ստորաբաժանումներ, Արցախն իր ողնաշարը շտկում է, բայց պետք է ընդունենք, որ մեր բանակը վիրավոր է և ապաքինված չէ, այնպես որ ռուսական կողմի աջակցությունն անհրաժեշտ է: Ռուսաստանը նախ շատ հատու պատասխան տվեց դիվանագիտական հարթությունում, փոխհամաձայնեցված աշխատեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Արցախի նախագահի և Անվտանգության խորհրդի դիմումը Ռուսաստանի նախագահին տեղին էր, փաստորեն, Արայիկ Հարությունյանը և Արցախի ազգային անվտանգության խորհուրդն արեցին այն, ինչ չարեց Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ: Ռուսական կողմն անմիջապես քայլի դիմեց, մենք համացանցում տարածված տեսանյութերից անգամ տեսանք, որ ռուսական լրացուցիչ ուժեր մտնում են Արցախ, ես վստահ եմ՝ Քարագլխի մյուս հատվածից ադրբեջանական ուժերի դուրս բերումն ընդամենը ժամանակի հարց է » ,-ասաց Ջամալյանը:

Զրուցակցի արձանագրմամբ՝ Ռուսաստանին այս պահին ձեռնտու չէ Արցախում էսկալացիան, բայց Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ

Ադրբեջանը, անգլոսաքսոնական ուղղորդմամբ, դիմելու է ինչ-որ քայլերի.

«Իրենք սկզբում դիվանագիտական ուղիներով կփորձեն լուծել հարցը, բայց եթե տեսնեն, որ բանը բանից անցնում է, առավել քան վստահ եմ, որ Արցախի ՊԲ-ի հետ համատեղ հատուկ պատասխան են տալու, և մենք այս իրավիճակից շահող ենք դուրս գալու, այդ կտրուկ գործողություններն անխուսափելի կլինեն, եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չտան »,-ասաց փորձագետը: