Ադրբեջանի ցինիզմը հասել է գագաթնակետի. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի ցինիզմը հասել է գագաթնակետի: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ադրբեջանի ցինիզմը հասել է գագաթնակետի: Կանխամտածված կասեցնել գազամատակարարումը՝ ի պատասխան այն վերականգնելու միջազգային հանրության պահանջին՝ պնդելով, թե իբրեւ դա ներքին հարց է, այնուհետեւ հայտարարել, որ տեխնիկական խնդիրները կարգավորվել են, եւ գազամատակարարումը կվերականգնվի»,- գրել է Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ «Արցախգազ» ընկերությունն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ բացահայտելով ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը:
«Մարտի 27-ին մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ լուր էին տարածել այն մասին, որ իբրեւ թե «Ազերիգազը» վերացրել է դեպի Արցախ գնացող գազատարի վթարի հետեւանքները, իսկ մարտի 29-ից գազամատակարարումն Արցախ կվերականգնվի:
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ և սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որի նպատակը ստեղծված բարդ իրավիճակից օգտվելն է եւ արցախահայերին ու միջազգային հանրությանը ապատեղեկատվություն տալը:
Հայտնում ենք, որ բնական գազը Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն է գալիս միակ գազատարի միջոցով, իսկ ձեռնարկությունների համար մատակարարն է «Գազպրոմ Հայաստան» ՓԲԸ-ն (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է»,- ասվում է «Արցախգազ» ընկերության հայտարարության մեջ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո