ԱՄՆ-ն հավելյալ 100 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային
ԱՄՆ-ն մտադիր է հավելյալ 100 մլն դոլար հատկացնել «որպես օգնություն քաղաքացիական անվտանգության ոլորտում Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներուժի ամրապնդման համար՝ ուղղված սահմանների անհրաժեշտ անվտանգության ապահովմանը, քաղաքացիական իրավապահ գործառույթների աջակցմանը եւ մեծ կարևորություն ունեցող պետական ենթակառուցվածքների պահպանությանը»: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ:
«Ֆինանսավորման ավելացումը թույլ կտա շարունակել անհատական պաշտպանության միջոցների, դաշտային սպառազինման, մարտավարական սարքավորումների, բժշկական դեղամիջոցների, զրահապատ ավտոմեքենաների եւ կապի միջոցների անխափան հոսքն Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության եւ Ուկրաինայի Ազգային ոստիկանության համար: ԱՄՆ կառավարության՝ կենսական կարեւոր նշանակության օգնության շնորհիվ ուկրաինացի իրավապահներն առանցքային դեր են խաղում ռուսական կառավարության դաժան հարձակման զոհերի փրկության գործում, ղեկավարում եւ պաշտպանում են հարձակումների հետեւանքով տեղահանված անձանց շարասյուները և ապահովում կործանարար ռմբակոծությունների հետեւանքով ավերված քաղաքացիական շրջանների անվտանգությունը:
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ուկրաինայի ժողովրդին եւ կառավարությանը ժողովրդավարության և երկրի պաշտպանության գործում: Մենք շարունակում ենք կոչ անել Պուտինին դադարեցնել բռնությունը, սանձել ուժերը, այդ թվում՝ նրանց, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել, եւ ընտրել խաղաղության ու դիվանագիտության ուղին: Մենք մտադիր ենք հասնել ռազմական հանցագործությունների եւ այլ չարագործությունների համար պատասխանատվության ենթարկմանը՝ կիրառելով բոլոր հասանելի միջոցները, ներառյալ քրեական հետապնդումը»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են