Ամուսնական հարաբերություններում ծագող խնդիրները ժամանակավոր երեւույթ են
Հարաբերություններում խնդիրների բախված երեք զույգերից երկուսը որոշ ժամանակ անց նորից երջանիկ է դառնում, եթե չի շտապում բաժանվել։ Նման եզրակացության են հանգել ամերիկացի մասնագետները։Նրանք հարցում են իրականացրել 10000 մարդու շրջանում, որոնք հենց նոր էին ծնող դարձել։ Տասը տարի անց կամավորներին նույն հարցերն են ուղղել, գրում է The Daily Mail–ը։
Առաջին հարցման ժամանակ յուրաքանչյուր քսաներորդ զույգը դժգոհ էր իրենց հարաբերություններից։ 10 նման զույգերից 7-ը չեն բաժանվել հետագա 10 տարիներին։ Նրանցից միայն յուրաքանչյուր տասներորդն էր նաեւ 10 տարի անց առաջվա պես դժբախտ։ Իսկ ավելի քան մեկ քառորդը տասը տարի անց շատ երջանիկ էր զգում իրեն։
Ուշագրավ է նաեւ, որ հիմնականում բաժանվել էին ոչ թե այն զույգերը, որոնք ի սկզբանե հայտնել էին, որ դժբախտ են, այլ նրանք, որոնք չգիտեին երջանիկ են, թե դժբախտ։
Ըստ մասնագետների այն խնդիրները, որոնց ընտանիքները բախվում են երեխայի ծնվելուց հետո, մեծամասամբ լուծելի են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը