Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Gen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունը Սթարմերը հրաժարական է տվել Ադրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվել Աշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին Կիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետ Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր Որտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան Ավինյան Մեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. Ավինյան Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը
Արցախ

Այսօր բանակցային գործընթացը տապալված է, խնդիրը՝ վերականգնել այդ գործընթացը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին իշխանությունն ամբողջ կազմով ներկա չէր, փոխարենը ներկա էին պատգամավորներ Արցախից, նաեւ հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչներ՝ հիմնականում Ֆեյսբուքում ակտիվ մարդիկ, ինչպեսեւ՝ ՀՀԿ-ի երիտթեւի ներկայացուցիչներ ու աջակիցներ։  

Ամբիոնից հնչեցին բազմաթիվ ելույթներ, այդ թվում՝ պաթոսախեղդ, արվեցին լուսանկարներ, որոնք հետո հայտնվեցին սոցցանցերում։ Hraparak.am-ը զրուցել է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ։

- Պարոն Միրզոյան, Հայաստանի իշխանություններն Արցախի հարցի վերաբերյալ արդեն հստակ մեսիջներ են հղում, որ պատրաստ են քննարկել Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում, Արցախում ինչպե՞ս են վերաբերվում այս ամենին։

- Ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել Արցախի անունից, տեւական ժամանակ է՝ Արցախում չեմ գտնվում, ինչպես նաեւ՝ ես հրաժարական եմ ներկայացրել եւ չեմ գտնվում ակտիվ դիվանագիտական ծառայության մեջ, կարող եմ խոսել միայն որպես շարքային քաղաքացի․ ես՝ անձամբ, դրան շատ բացասական եմ վերաբերվում։

- Արցախի Ձեր շատ գործընկերներ ոչ միայն բացասաբար են վերաբերվում այս ամենին, այլեւ պնդում են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Բայց բանակցողը Հայաստանի իշխանություններն են՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, եթե հիմա իրենք որոշեն, որ Արցախը պատրաստ են տեսնել Ադրբեջանի կազմում, սրան ինչպե՞ս պետք է հակադրվեն Արցախը եւ Արցախի ժողովուրդը։

- Այն, որ Արցախում այդպիսի կարծիք գոյություն ունի, ես Ձեզ հետ համաձայն եմ, տեղյակ եմ այդ կարծիքներին՝ այո, արցախցիները չեն կիսում այդ տեսակետը։ Իսկ ինչ վերաբերում է, թե նրանք ինչ պետք է անեն, ապա պետք է հասնեն նրան, որ իշխանություններն իրենց օրակարգում ունենան այնպիսի ծրագիր, այնպիսի մի քաղաքականություն, որ արտացոլի մեր բնակչության մեծամասնության տեսակետը։

- Արցախի՞ բնակչության մեծամասնության, թե՞ ամբողջ հայ ժողովրդի։

- Ամբողջ հայ ժողովրդի, որովհետեւ Արցախի հարցը սոսկ արցախցու հարցը չէ, դա համազգային հարց է, եւ այստեղ որեւէ արհեստական տարանջատում անցկացնելը, իմ կարծիքով, սխալ է։

- Հայաստանի իշխանությունները բերում են հետեւյալ թեզը, որ ընտրողների մեծ մասը՝ մոտ 680 հազար մարդ, իրենց ձայն է տվել եւ այդ քվեով իրենց պատվիրակել է՝ մանդատ է տվել՝ գնալ եւ լուծել Արցախի հարցը, խաղաղության դարաշրջան բերել։ Այսինքն՝ դրանով են հիմնավորում իրենց քայլերը։

- Ստիպված եմ ասել, որ դա համազգային, համահայկական հարց է, այդ առումով ինձ չի թվում, որ այստեղ հասարակ թվաբանություն է, թվային մանիպուլյացիա, որ այսքան տոկոսի ձայն ունենք։ Խոսքն ազգային անվտանգության, ազգային արժեքների մասին է, եւ այդ ուղղությամբ է պետք տանել աշխատանքներ։

- Հայաստանի ընդդիմությունը շատ է քննադատում այս իշխանություններին՝ շեշտելով, որ սրանք հակահայկական, հակաարցախյան ուժ են, որոնք 2018 թվականին իշխանության են եկել հենց Արցախը հանձնելու համար եւ այժմ իրագործում են թուրք-ադրբեջանական ծրագիր։ Դուք ի՞նչ եք կարծում՝ ելնելով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հայտարարություններից, նրանք ավելի շատ պրոարցախյա՞ն, թե՞ հակաարցախյան կեցվածք ունեն։

- Ես չեմ ներկայացնում ընդդիմություն, եւ այն տեսակետները, որ այստեղ հիմա Ձեզ հետ կիսում եմ, ներկայացնում եմ իմ՝ անհատի մոտեցումները։ Համարում եմ, որ սա մի հարց է, որի վերաբերյալ յուրաքանչյուր հայ պետք է ունենա իր հստակ դիրքորոշումը՝ անկախ նրանից՝ իշխանություն է, թե ընդդիմություն։ Յուրաքանչյուրը պետք է ինքը որոշի՝ ինչպիսի Հայաստան, ինչպիսի Արցախ է նա ուզում։ Երբ որ յուրաքանչյուրս ունենանք այդ դիրքորոշումը, ինձ թվում է՝ ավելի հեշտ կլինի այդ պատկերը։

- Դուք՝ որպես նախկին դիվանագետ, վստահաբար, շատ ավելի լավ եք տիրապետում բանակցային գործընթացին, չնայած որ Արցախը 1997-98 թվականից ի վեր բանակցությունների սեղանի շուրջ չի եղել։ Բայց այսօրվա իշխանություններն ամբողջ մեղքը բարդում են նախկին իշխանությունների վրա, թե այդ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին բանակցում Արցախի յոթ շրջանները հանձնելու շուրջ, դրանք դարձրել էին սակարկման առարկա եւ այլն։ Ի՞նչ եք կարծում, իշխանությունների այս մեղադրանքները՝ ուղղված նախկիններին, տեղի՞ն են։

- Չեմ կիսում այդ տեսակետը։ Ավելացնեմ նաեւ, որ, այո, ֆորմալ առումով 1998 թվականից Արցախը չի մասնակցել Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցություններին, բայց, այնուամենայնիվ, Արցախն ունեցել է բոլոր հնարավորություններն ու եղանակները՝ հասցնելու իր տեսակետը թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, թե՛ համանախագահող երկրների հանրությանը։ Այդ ուղղությամբ արվել են բավականին ակտիվ աշխատանքներ, երեւի Դուք էլ եք հիշում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ այցերն Արցախ, քննարկումները, որոնք տեղի էին ունենում Արցախի իշխանությունների հետ։ Այնպես որ, բոլոր այդ պնդումները, որ Արցախը 1998 թվականից դուրսմղված էր բանակցային գործընթացից, եւ նրա տեսակետն անտեսված է եղել, մի փոքր չափազանցված են։ Ինչ վերաբերում է այդ պնդումներին, թե նախկինների օրոք այսպես է եղել, նորերի օրոք՝ հիմա այսպես է, ինձ թվում է՝ մի փոքր արհեստական դիսկուրս է, խնդիրն այսօր՝ ոչ թե պարզել, թե նախկինում ով ինչ է արել, այլ հասկանալ, թե ինչ է պետք անել ապագայում։ Այսօր բանակցային գործընթացը տապալված է, խնդիրը՝ վերականգնել այդ բանակցային գործընթացը եւ հասնել արցախյան հիմնահարցի այնպիսի կարգավորման, որը թույլ կտա ապահովել Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքը հանդիսացող ինքնորոշման իրավունքի՝ լիարժեք, առանց որեւէ սահմանափակման իրագործմանը։

- Դուք ի՞նչ եք կարծում, Արցախի տարածքների կորուստն ինչի՞ հետեւանք էր, Արցախի 75 տոկոսը գրավվե՞լ է թշնամու կողմից, թե՞ հանձնել են այս իշխանությունները։

- Եկեք ոչ թե նայենք դեպի անցյալ, թե ինչ է տեղի ունեցել, դրա համար, կարծում եմ, կան համապատասխան մեխանիզմներ, ամենակարեւորը՝ պատմությունը, ի վերջո, իր տեղը կդնի, թե ինչ է տեղի ունեցել։ Եկեք նայենք դեպի ապագան․ ապագա ասելով՝ ես նկատի ունեմ Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին մտածենք, Արցախի փախստականների վերադարձի մասին, Արցախի ժողովրդի ոտնահարված իրավունքների մասին։

Մանրամասն՝ տեսանյութում