«Ինքնավաճառություն»՝ կոկորդիլոսագետ Գարիկի համար․ ֆեյքաբուծարան՝ Վեդիում
Yerkir.am-ը գրում է.
Վեդիում մարտի 27-ին ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ-ականները շրիշակից ցածր մակարդակի ընտրախախտումներ են անում։ «Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը կոկորդիլոսաբուծության անհաջող փորձերից հետո Վեդիում ֆեյքաբուծարան է հիմնել՝ տարբեր սորտի ՔՊ-ականներով, որոնք ձայներ հավաքելու համար «օգտագործում» են հանրությանը ինչ-որ չափով հայտնի, անուն ունեցող տարբեր անձանց, այդ թվում՝ նաեւ բիզնեսմենների։
Այսպես՝ Վեդիում փակցրել են ընտրական ցուցակում չգրանցված Հայկ Մելքոնյանի, Բագրատ Շահինյանի, Արթուր Աղաջանյանի, Արամ Շիրինյանի լուսանկարները՝ խաբկանք ստեղծելով եւ շփոթության մեջ գցելով ընտրողներին: Ամենազավեշտալին այն է, որ ֆեյք թեկնածուներով այս խեղկատակությանը մասնակից է դարձել նաեւ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Նա չկա ՔՊ-ի նախընտրական ցուցակում, բայց նրա պաստառը փակցված է Փոքր Վեդիում։
Վեդիում ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնքի»֊ի ցուցակում ընդգրկված Սեւակ Աղաբեկյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ նման պաստառներ կան նաեւ մյուս համայնքներում՝ Այգավանում, Փոքր Վեդիում, եւ այլն։ ՔՊ-ի ընտրախախտումներից Աղաբեկյանը ներկայացրեց եւս մեկը։ Պարզվում է՝ Գարիկ Սարգսյանի համար ծովը ծնկներից է՝ ինքն իրեն որոշակի արտոնություններ է տվել։
«Գարիկ Սարգսյանը թույլ է տվել անվճար քարոզարշավ իրականացնել մշակույթի տներում, բայց ինքն անում է դպրոցների դահլիճներում։ Սա ինչպե՞ս հասկանանք։ Անվճար քարոզչություն անելու համար հատկացրել է հատուկ տարածքներ, բայց ինքն իրեն լիազորել է կազմակերպել իր քարոզչությունը դպրոցներում»,- հայտնեց զրուցակիցս։
Հաջորդիվ կներկայացնենք զեղծարարությամբ զբաղվող անձանց հետ Yerkir.am-ի հարցազրույցը։ Նրանք մեկնաբանել են, թե ինչու են որոշել խաբել ընտրողներին։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո