Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Պետդեպ. Մենք աշխատում ենք, որպեսզի Ուկրաինան ՀՕՊ համակարգեր ստանա

Պետքարտուղարությունը հայտնել է, որ ուշադիր հետեւում է Մարիուպոլի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ ստուգում է Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկատվությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ԱԳՆ մամուլի քարտուղար Նեդ Փրայսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք շարունակում ենք ամեն օր ապացույցներ տեսնել, որոնք վկայում են գործողությունների մասին, որոնք կարող են ռազմական հանցագործություն լինել: Մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք առկա տեղեկությունները, որպեսզի պաշտոնապես որոշենք՝ ռազմական հանցագործություններ կատարվել են, թե ոչ, - ասել է Նեդ Փրայսը:- Մենք տեսել ենք Մարիուպոլի բնակիչների՝ Ռուսաստան բռնի տեղափոխման մասին հաղորդումները։ Մենք ուսումնասիրում ենք այդ տեղեկատվությունը։ ԱՄՆ-ն սերտորեն խորհրդակցում է իր ուկրաինացի գործընկերների հետ: Այդ հաղորդումները չափազանց մտահոգիչ են եւ, եթե հաստատվեն, խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունքի լրացուցիչ ապացույցը կդառնան»:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանի կառավարությանը թույլ տալ խաղաղ բնակիչներին ազատ եւ անվտանգ լքել Մարիուպոլը, ինչպես նաեւ թույլ տալ մարդասիրական կազմակերպություններին անհրաժեշտ օգնությունը տրամադրել։

Պետդեպն աջակցություն է հայտնել Կիեւին եւ հավելել, որ, չնայած նախագահ Զելենսկու խաղաղ նախաձեռնություններին, Ռուսաստանը հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու ձգտում չի ցուցադրում:

«Նույնիսկ չնայած նրան, որ այս պահին մենք շատ քիչ նշաններ ենք տեսնում առ այն, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում դիվանագիտությանը, մենք աշխատում ենք մի քանի ուղղությամբ՝ Ուկրաինայի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ ամրապնդելու համար,- ասել է Նեդ Պրայսը:- Մենք արդեն մեր ուկրաինացի գործընկերներին աննախադեպ 2 միլիարդ դոլարի աջակցություն ենք տրամադրել անվտանգության ոլորտում: ԱՄՆ-ն նաեւ տրամադրել է հենց այն համակարգերը, հնարավորությունները եւ ակտիվները, որոնք անհրաժեշտ կլինեն Ուկրաինային եւ որոնք այն կօգտագործի ռուսական ագրեսիայից արդյունավետորեն պաշտպանվելու համար»:

Պետդեպի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ սահմանած պատժամիջոցները հարված են հասցնում «ռուսական տնտեսությանը, դրա ֆինանսական համակարգին, ինչպես նաեւ՝ ռազմավարական դիրքին աշխարհում»։

«Նախագահ Պուտինը մի շարք սխալ հաշվարկներ թույլ տվեց: Նա շատ սխալ էր հաշվարկել, երբ կարծում էր, որ իր զորքերը կարող են մի քանի ժամվա ընթացքում եւ առանց դիմադրության հանդիպելու անցնել Ուկրաինայով եւ ուժով գրավել երկիրը, այդ թվում՝ դրա խոշոր քաղաքները: Նախագահ Պուտինը սխալ էր հաշվարկել, եթե կարծում էր, որ չի բախվի այն ծանր տնտեսական և ֆինանսական հետեւանքներին, որոնք նախագահ Բայդենը եւ միջազգային հանրությունը խոստացել էին, եթե այդ ներխուժումը շարունակվի:

Նեդ Փրայսի խոսքով՝ «սա այն պատերազմ չէ, որին ռուսները միաձայն աջակցում են»։

«Ռուսաստանի կառավարությունը, Կրեմլն արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի էլ ավելի շատ փորձեն վերահսկել տեղեկատվական միջավայրն, քան դա արվում էր նախկինում։ Չնայած տեղեկատվական ուղիների ճնշմանը, ցուցարարներին, ավելի քան 15000 խաղաղ ցուցարարի ձերբակալությանը, կան հստակ նշաններ, որ պատերազմը լիակատար աջակցություն չունի Ռուսաստանի քաղաքացիների շրջանում»,- ընդգծել է նա։

Նեդ Փրայսը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է Ուկրաինայի հետ Կիեւին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու մասով:

«Ինչ վերաբերում է «Ս-300»-ի նման համակարգերին, մենք աշխատում ենք օգնել Ուկրաինային մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի եւ դրանց զինամթերքի ձեռք բերման հարցում:- հայտարարել է Նեդ Փրայսը:- Պետքարտուղար Բլինքենը հաստատել է մեր 14 գործընկերներից Ուկրաինային ամերիկյան արտադրության ռազմական տեխնիկայի մատակարարումը։ Մենք աշխատում ենք ԱՄՆ պաշտպանության նախարարության եւ այլոց հետ՝ նման համակարգերի առկայության եւ, ի վերջո, մեր ուկրաինացի գործընկերներին դրանց տրամադրման ուղղությամբ՝ լինի դա ԱՄՆ, թե այլ երկրի արտադրության»: