Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Աշխարհ

Եվրոպացի տնտեսագետը զգուշացնում է թուրքական լիրայի հետագա անկայունության մասին

Թուրքիայի տնտեսական քաղաքականությունը գուցե եւ չկարողանա կանխել լիրայի հերթական անկումը, ասել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր տարածաշրջանային տնտեսագետ Ռոջեր Քելին։

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշումը այս շաբաթ տոկոսադրույքը բարձրացնելու մասին լրացուցիչ ռիսկեր է պարունակում Թուրքիայի եւ նրա փխրուն տնտեսության համար, ասել է Քելին տեղի Dünya թերթի հարցազրույցում։

Անցած տարի թուրքական լիրան դոլարի հանդեպ հասավ ռեկորդային ցածր մակարդակի՝ կորցնելով իր արժեքի 44 տոկոսը։ Դեկտեմբերին կառավարությունն արտակարգ միջոց մտցրեց՝ թուրքերին առաջարկելով արտարժույթով պաշտպանված հատուկ բանկային դեպոզիտներ լիրայով։ Լիրայի կորուստներն օգնեցին գնաճը հասցնել 20 տարի առաջվա առավելագույնին՝ փետրվարին հասնելով 54,4 տոկոսի։

«Գնաճի վրա խորացող ճնշումը Թուրքիայում կշարունակվի էներգակիրների եւ սննդամթերքի գների աճի պատճառով։ Զբոսաշրջության եկամուտների նվազումը կդժվարացնի արժութային պահուստների ամրացումը եւ ընթացիկ գործառնությունների հաշվի սալդոն։ Այս ամենը ճնշում կգործադրի լիրայի վրա»,- ասել է Քելին։

Ուրբաթ օրը լիրան իջել է 0,7 տոկոսով՝ հասնելով մեկ դոլարը 14,78 լիրայի։ Անցած տարվա մարտին այն վաճառվում էր 7,19 լիրայով։

«Կկարողանա՞ արդյոք Թուրքիան պահպանել իր ներկա քաղաքական դիրքորոշումը՝ կախված է լիրայի կայունությունից։ Պարզ չէ, թե ներկայիս գլոբալ համատեքստում բավական կլինեն արդյոք այնպիսի մեխանիզմները, ինչպիսին է արտարժույթով պաշտպանված դեպոզիտների սխեման»,- ասել է Քելին։

Նրա խոսքով՝ Թուրքիայի Կենտրոնական բանկը, ըստ երեւույթին, ընդունել է, որ կառավարությունը դժվարությունների կբախվի իր, այսպես կոչված, նոր տնտեսական մոդելում, որն ուղղված է ցածր տոկոսադրույքների պահպանմանը եւ արտահանման ու ընթացիկ գոծառնությունների հաշվի դրական սալդոյի խթանմանը։

Քելին վկայակոչել է Կենտրոնական բանկի կողմից 2022-ի համար ընթացիկ գործառնությունների ակնկալվող պրոֆիցիտի հղումը հանելը՝ նպատակ ունենալով 14 տոկոսի մակարդակում պահել բազային տոկոսադրույքը։ Դրա փոխարեն բանկը հայտարարել է, որ ուշադիր հետեւում է ընթացիկ գործառնությունների հաշվեկշռի ռիսկերին՝ էներգակիրների ավելի բարձր գների պատճառով, եւ կայուն հաշվեկշիռը կարեւոր է գների կայունության համար։

Կենտրոնական բանկը 5 տոկոսային կետով իջեցրել է տոկոսադրույքը անցած տարվա վերջին չորս ամիսների 19 տոկոսից, որպեսզի աջակցի կառավարության տնտեսական ծրագրին։ Քելին նախազգուշացրել է, որ ԴՊՀ-ի տոկոսադրույքների բարձրացումը եւ պատերազմն Ուկրաինայում նշանակում են, որ տնտեսական անկայունության վտանգներն այժմ ավելացել են։

«Թուրքիան ապրանքներ ներկրող երկիր է, եւ նրա տնտեսությունը դեռեւս պատերազմի սկզբից անկայուն վիճակում էր»,- ասել է նա։ «Հայտարարվել էր ոչ ավանդական քաղաքական մոտեցման մասին, որի հաջողությունը դեռ պետք է ապացուցել։ Լիրայի փոփոխականության փոխանցման էֆեկտի պատճառով գնաճը գերազանցել է 50 տոկոսը, իսկ արժույթի պաշարները զգալիորեն կրճատվել են։

«Պատերազմը հումքային ապրանքների գների լուրջ աճ է առաջացրել, եւ այս պայմաններում լիրայի թուլությունը վատթարացրել է իրավիճակը Թուրքիայի համար։ Դա կհանգեցնի գանճի հետագա խորացման եւ այս տարի բացասաբար կազդի տնտեսական ակտիվության վրա»։

Քելիի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նաեւ մատակարարումների խափանումներ կառաջացնեն, ինչը նշանակում է, որ կբարձրանան հումքային ապրանքների գները, կխորանա այնպիսի երկրներում գնաճի եւ տնտեսական աճի վրա բացասական ազդեցությունը, ինչպիսին Թուրքիան է։