Ձերբակալվել են Պանամայի օֆշորային գործի հետևում կանգնած ընկերության հիմնադիրները
Պանամայում ձերբակալվել են Mossack Fonseca-ի իրավաբանական ընկերության հիմնադիրներ Ռամոն Ֆոնսեկան եւ Գերմանիայի քաղաքացի Յուրգեն Մոսակը, հաղորդում է Süddeutsche Zeitung թերթը։
Օֆշորային ընկերություններ գրանցող հենց այս իրավաբանական գրասենյակի սերվերների տեղեկությունն էլ հիմք էր հանդիսացել այսպես կոչված «Պանամական դոսյեի» համար, որը հիմք հանդիսացավ Süddeutsche Zeitung–ի եւ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հետագա բացահայտնումների համար։
Ընկերության գրասենյակում խուզարկություններ են անցկացվել: Պանամայի իշխանությունները նրանց մեղադրում են ֆինանսական մեքենայությունների, բազմամիլիարդանոց կաշառքներ տալու, խաբեության եւ փողերի լվացման համար։
Հետաքննության տվյալներով, հանցագործ սխեմաներին կարող է ներքաշված լինել բրազիլական շինարարությամբ եւ նավթամթերքով զբաղվող Odebrecht Organisation կոնգլոմերատը։


















































Օֆշորի համար՝ պաշտոնի բարձրացում, իսկ ցույցին մասնակցելու համար՝ 3 տարի ազատազրկում (Տեսանյութ)
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը