«Միսս Թուրքիա-2017»-ին զրկել են տիտղոսից հեղաշրջման փորձի մասին թվիթի պատճառով
«Միս Թուրքիա-2017» գեղեցկության մրցույթի հաղթող Ըթըր Էսենը հաղթանակից մի քանի ժամ հետո զրկվել է իր տիտղոսից՝ անցած տարվա հուլիսին երկրում տեղի ունեցած պետհեղաշրջման հետ փորձի մաիսն իր թվիթի պատճառով։ Այս մասին հայտնել է մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Ջան Սանդիկչիօղլուն ։
Հուլիսին, հեղաշրջման փորձի տարելիցին, Էսենը Թվիթերում գրել էր, որ իր մոտ դաշտան է սկսվել ու իր «արյունը գումարվել է հերոսների արյանը», որոնք զոհվել էին այդ ապստամբության ժամանակ։
«Ցավով հայտնում ենք, որ այդ թվիթի հեղինակը Ըթըր Էսենն է։ «Միսս Թուրքիա» մրցույթի կազմկոմիտեն չի կարող հանդուրժել դա, քանի որ մենք ձգտում ենք ներկայացնել Թուրքիան աշխարհին ու մեր ավանդն ունենալ երկրի վարկանիշի մեջ»,- ասվում է Սանդիկչիօղլուի հայտարարության մեջ։
Հայտնում են, որ Էսենին տիտղոսից զրկելու հետեւանքով Չինաստանում կայանալիք «Միսս աշխարհ-2017» մրցույթում Թուրքիան կներկայացնի Ալսի Սյումենը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել ազգային մրցույթում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին