Ինչու՞ հենց այս պահին Ադրբեջանը հանդես եկավ իր հինգ պահանջներով
Ադրբեջանը վերջապես հրապարակայնացրեց իր «խաղաղության» հինգ պայմանները ուղղված Հայաստանին, որի գլխավոր իմաստն այն է, որ Հայաստանը պետք է ընդունի, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում: Պարզ է, որ Երևանում ոչ մի իշխանություն չի կարող ընդունել նման նախապայման, քանզի դա կնշանակի ընդունել, որ Հայաստանը հանձնում է արցախահայությանը Ադրբեջանի քմահաճույքին: Դրա հետևանքները կարող են ազդել ոչ միայն արցախահայության, այլև Հայաստանի անվտանգության ապահովման վրա: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի այս «պահանջները» պատրաստ էին դեռ մինջև ռուս-ուկրաինական պատերազմի սկսելը, սակայն Բաքվում որոշեցին, հենց այսօր հանդես գան այդ առաջարկներով: Բանն այն է, որ պատերազմը բոլորին ստիպեց, գոնե ժամանակավորապես «սառեցնել» իրենց ծրագրերը, հասկանալու համար, թե ինչպես կավարտվի ուկրաինական թնջուկը: Այսօր, երբ արդեն պարզ դարձավ, որ ռուսական բլիցկրիգը չի ստացվել, Բաքվում որոշեցին, որ պահն է Երևանին «ատամ» ցույց տալ: Սկզբում պայթեցրին Արցախը սնուցող գազատարը, հետո սկսվեցին ռմբակոծել Խրամորթ և Խնապատ գյուղերը, իսկ հետո որոշեցին լարվածության դաշտ ձևավորել Արցախի շուրջ ընդանրապես:
Նպատակը հասկանալի է, եթե հայկական կողմը որոշի դիմի կոշտ քայլերի, Ադրբեջանը կարող է դա դիտարկել որպես պատրվակ նոր ռազմական գործողություններ սկսել Արցախի ուղությամբ: Հաշվարկը հասկանալի է, Ռուսաստանը զբաղված է ուկրաինական ուղղությամբ և ռիսկ չի անի Ադրբեջանի դեմ գործողություններ սկսել արցախյան ճակատում: Իսկ եթե նման գործողություն սկսի, ապա, ըստ Բաքվի, համաշխարային սիմպատիան կլինի Ադրբեջանի կողմը, հաշվի առնելով այսօրվա միջազգային հանրության տրամադրությունները Ռուսաստանի նկատմամբ:
Հենց այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև Բաքվի վերջին հինգ առաջարկները Հայաստանին, հույս ունենալով, որ Երևանը կոշտ կարձագանքի, դրանով հիմք տալով Ադրբեջանին դիմելու համար կոշտ գործողությունների:
Ինչ վերաբերվում է Երևանին, ապա վերջիններս վախենում են ուղիղ ձևով մերժել ադրբեջանցիների պահանջը, այդ իսկ պատճառով փորձում են այդ հարցը տեղափոխել միջազգային հարթակներ: Սակայն այդ հարթակները այսօր չեն գործում, քանի որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընդանում է չհայտարարված «սառը» պատերազմ, որն ի դեպ ցանկացած պահի կարող է անվերահսկելի փուլի մեջ մտնել:
Պարզ է, որ այսօր Ուկրաինայում որոշվում է ոչ միայն այդ երկրի, այլև Ռուսաստանի և աշխարհի հետագա ճակատագիրը: Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք պիտի գիտակցենք, որ ներկայիս իրավիճակը նման է 100 տարի առաջվա իրավիճակին, երբ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայկական տարրը վերացավ Օսմանյան կայսրությունում:
Այսօր, եթե ռուս-ուկրաինական պատերազմը քայքայի այս երկու երկրները, ապա աշխարաքաղաքական բալանսը կփոխվի նաև մեր տարածաշրջանում, ինչից կփորձեն օգտվել Թուրքիան և Ադրբեջանը:
Ահա, թե ինչու այսօրվա իշխանություններից պահանջվում է մեկ բան, դադարեցնել ներքին պառակտումները, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և սկսել լրջորեն պատրաստվել պաշտպանությանը: Հակառակ դեպքում մենք կրկին կարող ենք հայտնվել այն իրավիճակում ինչ կայինք մինջ 2020-ի պատերազմի սկիզբին: Իսկ եթե իշխանությունը չանի իր այդ քայլը, ապա հետագա բոլոր գործողությունների անհաջողության գլխավոր պատասխանատուն կդառնա:
Սա է իրականությունը:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո