Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Իշխանությունը նոր Արծրուն Հովհաննիսյան է «ծնում»

«Արցախում հումանիտար աղետ է... Թշնամին շարունակում է մուղամ միացնել, ահաբեկել խաղաղ բնակիչներին, թույլ չի տալիս վերանորոգել միակ գազատարը (ամենայն հավանականությամբ, իրենք են պայթեցրել), այս պահին Արցախը հոսանքազրկված է: Իշխանավորներն էլ հանգստյան օրերն են վայելում, նրանցից ոմանք էլ հասցրել են իրենց ընտանիքները տեղափոխել Արցախից: Արցախը ձեզ չի ներելու, դուք պատասխան եք տալու, դատաստան լինելու է... »,- նախօրեին նման գրառում էր արել Արցախի «Արդարություն» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

 Ի պատասխան, իշխանական «Ազատ հայրենիք» ֆրակցիայի պատգամավոր Արամ Հարությունյանը ըստ էության չհերքեց իշխանավորների՝ իրենց ընտանիքներն Արցախից հանելու փաստը, միաժամանակ «աբառոտկա ֆռռաց», թե ընդդիմադիրներն էլ են իրենց ընտանիքները հանել Արցախից։ Նա, մասնավորապես, գրել է․

«Ընդդիմադիր ուժերի կողմից տարբեր հայտարարություններ են հնչում այն մասին, թե ինչպես են մի շարք պաշտոնյաներ իրենց ընտանիքներին դուրս բերել Արցախից։ Իհարկե, եթե կա նման երևույթ, անպայման պետք է արժանանա համապատասխան գնահատականի։ Բայց նաև կա մտահոգություն, որ սա հերթական պոպուլիստական հայտարարություններից է, որովհետև այդ հայտարարությունը տարածողները չեն նշում որևէ մեկի անունը։ 

Իհարկե, չեմ բացառում, որ, հնարավոր է, նման մարդիկ լինեն։ Բայց եթե անգամ կան, ես կողմնակից եմ, որ հստակ նշվի տվյալ անձնավորության անուն-ազգանունը և զբաղեցրած պաշտոնը: 

Չմոռանանք նաև, որ կան տարբեր դիրքեր զբաղեցնող մարդիկ, ում զավակները Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում մշտական բնակություն են հաստատել: Խորհուրդ եմ տալիս, որ այդ մարդիկ նաև նրանց մասին խոսեն, թե չէ մեծ հպարտությամբ նշում են, թե ինչպիսի բարձունքների են հասնում իրենց երեխաները արտերկրում, բայց Արցախում բնակվելու մասին անգամ չեն էլ մտածում:

Եթե այսօր նրանք քննադատում են, որ որոշ մարդիկ լարված իրավիճակում դուրս են հանում իրենց ընտանիքներին, ապա արդյո՞ք քննադատելի չէ իրենց երեխաների՝ այլ երկրներում մշտական բնակություն հաստատելու փաստը: Կխնդրեմ նաև այս երևույթների մասին խոսեք: 

ՀԳ. Ինձ մի հարց է տանջում. պարտադիր պե՞տք է լինել պաշտոնյա, որ մնաս Արցախում»,- գրել է պատգամավոր Հարությունյանը։

Hraparak.am-ը «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանից հետաքրքրվեց՝ ու՞մ մասին է խոսքը, եւ արդյո՞ք կան նման ընդդիմադիրներ։ Իր իշխանական գործընկերոջը Գալստյանը նախ հորդորեց՝ իրենց հայտարարությունները անանուն-պոպուլիստական անվանելուց հետո ճիշտ կլինի անձամբ անուններ տալ: «Մինչ ինքը անունը կնշի, թե որ ընդդիմադիրի երեխան է բնակություն հաստատել Հայաստանում, ես կարող եմ ասել, եթե խոսքը մեր խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանի ընտանիքի մասին է, ապա պատգամավորը  թող չմոռանա, որ նրանց ընտանիքը ստիպված է տեղափոխվել Հայաստան, երբ իրենց իշխանությունը ստորագրեց Քաշաթաղի շրջանը թշնամուն հանձնելու որոշում։ Հիմա սպասում են այս իշխանության խոստումներին, թե երբ իրենց բնակարան կհատկացնեն, որ վերադառնան Արցախ։ Իմ ընտանիքը, ավելին, գերդաստանը բնակվում է Արցախում, որեւէ մեկը  դրսում մշտական բնակություն չի հաստատել, նույնը՝ Մետաքսե Հակոբյանի ընտանիքը»,- շեշտեց պատգամավորը՝ հավելելով․

«Հասկանալի է, որ գրառումը ցավացրել է իրենց, ժողովուրդը տեսնում է՝ ինչ է կատարվում այս օրերին Արցախում։ Ընդհուպ թանկացրել են Ստեփանակերտ-Երեւան տաքսիների գները եւ ավելի թանկ գնով են մարդկանց Հայաստան տեղափոխում՝ նախկին 30 հազարի փոխարեն 40 հազար դրամով։ Իսկ իշխանությունն անգործություն է դրսեւորում, այդ անգործության պատճառով է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք»։

Պատգամավորը չցանկացավ անուններ հրապարակել, թե որ իշխանականներն են իրենց ընտանիքներին տեղափոխել Արցախից․ «ԱԱԾ-ն զբաղվում է, այդ մասին հաղորդագրություններ է տարածում, թող ինքն էլ հայտնի»։ Հարկ համարեց շեշտել, որ նույն Մետաքսե Հակոբյանն այսօր հրաժարվել է խորհրդարանական պատվիրակության կազմում Հայաստան գործուղումից՝ համարելով, որ դրա անհրաժեշտությունը չկա․

«Մետաքսե Հակոբյանը, ի տարբերություն բազում իշխանավորների, որոնք փորձում են ինչ-որ պատրվակով Արցախը լքել, ասել է, որ այս դժվարին իրավիճակում չպետք է լքենք Արցախը, այստեղ ապրելով` մեր համառությամբ պետք է օրինակ ծառայենք մեր ժողովրդին։ Բացի դա, ստեղծված իրավիճակում թե ինչ պետք է քննարկեին կրթության ոլորտում, որի համար նշանակված էր գործուղում, հայտնի չէ․ երբ ջեռուցման պատճառով դպրոցները փակ են, եւ աշակերտները դպրոց չեն հաճախում։ Արցախից դուրս գալու երկու պատճառ կարող է լինել՝ առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց դիմելու, երկրորդն էլ՝ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր քննարկելու։ Այսպիսով՝ իշխանությունները փոխանակ Արցախում ստեղծված իրավիճակով զբաղվեն, ընդդիմադիրներով են զբաղված, ոչ միայն չեն հերքում մեր հայտարարությունները, այլ զբաղված են մանիպուլյացիայով ու  ապատեղեկատվությամբ, եթե այդ ակնարկները մեր խմբակցությանը նկատի ունեին: Իշխանությունը, պարզ ասած, այս օրհասական պահին  կեղծ տեղեկատվություն տարածելով՝ նոր Արծրուն Հովհաննիսյան ծնելով է զբաղված»։